Ռիքերը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ամուր խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ՝ լուծելով հաամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ և շարունակվել ավելի քան 30 տարի:
«Reuters» միջազգային լրատվական գործակալության հետ զրույցում իր անունը չհայտնած թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ գործողությունն ավարտելուց հետո ծրագրում են հաջորդ թիրախներն ունենալ Սիրիայի հյուսիսում։
Արցախյան պատերազմի պատճառների, ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հրապարակային հայտարարությունները (2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո) մեկ նպատակ ունեն՝ ապացուցել, որ Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս է, որ աշխարհի բոլոր երկրները միշտ այն համարել են ադրբեջանական, որ ՄԱԿ-ն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձևեր, և այդպես շարունակ։ Այս նպատակով Փաշինյանը հրավիրում է երկարաշունչ ինքնահարցազրույցներ, օգտագործում է Ազգային ժողովի ամբիոնը, նույնը կրկնում է այլ հարթակներից։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թ. դեկտեմբերի 31-ն է:
Ռուսաստանի Դաշնության պետական դումայում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է մարտական գործողությունների մասնակիցներին (վետերան) կենսաթոշակի անցնելու հնարավորություն ընձեռել՝ սահմանված ժամկետից 5 տարի շուտ:
Ռուսաստանում բնակվում է շուրջ 6 միլիոն օտարերկրացի Ռուսաստանում, ընդ որում՝ նրանց 9 տոկոսը դրա համար օրինական հիմքեր չունի:
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։
Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այն ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։
Այդ մասին խոսել է անգամ Իլհամ Ալիևը, նորից կրկնեմ, քանիցս նաև խոսել են ՄԽ համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչները: 7 շրջանի քննարկման թեզը կեղծիք է, որի նպատակը, թերևս, Նիկոլ Փաշինյանի ապակողմնորոշիչ թեզերի ջրաղացին ջուր լցնելն է և գուցե, իրեն հաճոյանալը:
Թուրքական «Star» թերթի կայքում թարգմանաբար ներկայացվել է արաբական մամուլում հրապարակված «Էրդողանն ակտիվ քայլեր է անում Միջին Ասիայում ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ» հոդվածը: Դրանում ներկայացված են վերլուծաբանների տեսակետներ, համաձայն որոնց՝ Անկարան խորացնում է համագործակցությունը Միջին Ասիայի թյուրքական երկրների հետ տարբեր ոլորտներում, ու Մոսկվան այլևս չի կարողանում լինել արգելք:
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ նոյեմբերի 16-ին, զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների ավելի քան 20 կոնգրեսականներ Կոնգրեսին կոչ են արել 2023 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի վերջնական տարբերակում պահպանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 1271 դրույթը:
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆրանսիան կարծես ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից և գնդակը թողեց ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների դինամիկայի դաշտում։
«Մենք մշտապես գնահատում ենք՝ հարկավոր է արդյոք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել արևելյան ուղղությամբ»,- նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Որպես Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի անհապաղ պատասխան՝ մենք կառաջարկենք ուժեղացնել լեհական օդային տարածության պահպանությունը գերմանական Eurofighter կործանիչներով պարեկում իրականացնելու միջոցով», – ասել է Տիլը:
Նա նշել է, որ Իրանը մշտապես հաղորդագրություններ է փոխանակում ամերիկյան կողմի հետ, վերջին փոխանակումը կայացել է անցած 72 ժամվա ընթացքում:
«Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետակացված հարցեր փորձենք լուծել, մենք կարող ենք դժվարություններ ունենալ, սա է պատճառը, որ ՀՀ-ն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել»:
«Մենք մեկնաբանություն չունենք և չենք հաստատի այս զեկույցը: Ինչպես նախագահն այսօր ասաց, մենք աջակցում ենք Լեհաստանի կողմից ընթացող հետաքննությունը՝ պարզելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել», – ասել է խոսնակը:
Ինչպես ասված է նախագծում, կողմերը «խորապես մտահոգված ենե, որ այս հարցը չի լուծվում:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Տ. Լասիկայի հետ:
Բացի այդ, նրանք կեղծ փաստաթղթեր են ներկայացրել իբր դրամական փոխանցումներ ստանալու մասին:
«Մեծ քսանյակը» նոյեմբերի 16-ին ընդունել է փետրվարից ի վեր առաջին համատեղ հռչակագիրը, հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն G20-ի նախագահությունը Ինդոնեզիայից Հնդկաստանին փոխանցելու արարողության ժամանակ:
Ստեղծվել է նոր միջանցք Եվրոպայի տարածքով Աֆրիկա ռուսական պարարտանյութերի առաքման համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում շնորհավորանք ուղարկել ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենին առաջիկա հանգստյան օրերին նրա 80-ամյա հոբելյանի առթիվ
Պետքարտուղարի թվիթերյան գրառման մեջ ևս շեշտը դրված էր Նիկոլ Փաշինյանին արված հորդորների ու զգուշացումների վրա: Բլինքենը մասնավորապես գրել է. «Վարչապետ Փաշինյանին հորդորել եմ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»:
2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքը չի ազդի Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից Ճապոնիայի հետ հարաբերությունների կարևորության ընկալման վրա:
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը և շնորհակալական նամակ հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին:
Դրանք ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները