Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն նահանգի գյուղերից մեկում 66-ամյա մի տղամարդը շան նկատմամբ սեռական ոտնձգություն է արել, ինչի պատճառով էլ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջին շաբաթում Հնդկաստանի Մահարաշտրայի արեւմտյան նահանգում մոլեգնած մուսոնային տեղաղատարփ անձրեւների հետ կապված միջադեպերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 164-ի, եւս 100-ն անհայտ կորել է:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղ պայմանագիր կնքելու և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ:
Թունիսի Ազգային բանակի ստորաբաժանումները հուլիսի 26-ին շրջափակել են Կառավարության պալատի մուտքերը մայրաքաղաքի Քասբայի շրջանում:
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան բացելու նախաձեռնության մասին:
Ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Արհավի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ և ջրհեղեղ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, հուլիսի 26-ին, շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը:
Հրաձգության հետ կապված միջադեպերն առնվազն 430 մարդու կյանք են խլել ԱՄՆ-ում հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 23-ն ընկած ժամանակամիջոցում:
Իսրայելական կործանիչները հուլիսի լույս 26-ի գիշերը հարված են հասրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմակայանին ի պատասխան հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման հրեական պետության կողմը հրկիզումների նպատակով:
Հուլիսի 25-ի երեկոյան կառավարական բանակի ստորաբաժանումեր են մտցվել Թունիսի մայրաքաղաք:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները վերջին ժամանակներս առնվազն 43 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանի կենտրոնական մասի Գազնիի նահանգի Մալիստանի գավառում:
Ատրճանակը, որով սպանել են Վայրի Արեւմուտքի ժամանակների ամերիկացի ավազակ Բիլլի Քիդին, օգոստոսի 27-ին աճուրդի կդրվի Լոս Անջելեսում, հուլիսի 21-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bonhams աճուրդային տունը:
Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած վիճակագրությունից հետաքրքիր տվյալներ են ի հայտ եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար բացված դատավարությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ինֆա» թայֆունը կիրակի կեսօրին հասել է Չինաստանի հարավ-արևելյան Չժեցզյան նահանգի ափերին: Օդերևութաբանների տվյալներով՝ թայֆունը հյուսիս-արևմուտք է շարժվում ժամում 10 կիլոմետր արագությամբ և կիրակի երեկոյան կհասնի Շանհայ, հաղորդում է ria.ru-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի լրատվամիջոցներով տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը հուլիսի 25-ին ժամը 15.30-ի սահմաններում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժային մոտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Գերատեսչությունը մատնանշել է Թուրքիայի առանձնահատուկ դերը, որը կարող է վերահսկել նեղուցներով նավերի անցումը:
Այսօր Վրաստանի հարավ-արևելքում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա: Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին հղումով հաղորդում է interfax.ru-ն։
Եվս ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի ։
Սպասվում են ուժեղ քամիներ, ծովի ալեկոծություն, կա ջրհեղեղի վտանգ: Միևնույն ժամանակ նշվում է, որ տասնյակ նավեր տարհանվել են Շանհայի նավահանգստից:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն վիճակագրական տվյալներ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով հարուցված քրգործերի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այդ քրգործերից 290-ը հարուցվել է անչափահաս քաղաքացիների դեմ։ Ընդ որում նրանցից 84-ը եղել են 12-15 տարիքային խմբի, իսկ 206-ը 15-18 տարիքային խմբի անչափահասներ։ Թուրք պատգամավորը խստորեն […]
Հնդկաստանը մտադիր է սեպտեմբերից սկսել կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումը, երբ պատվաստանյութ արտադրող մի քանի ընկերություն կստանան համապատասխան թույլտվություն:
«Բնական է, որ սահմաններում առկա իրավիճակի պայմաններում Ադրբեջանը փորձում է հետախուզական ակտիվ աշխատանք տանել, ինչը դրսևորվում է նաև ԱԹՍ-ների միջոցով: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի ակտիվացմանը, ապա այդ ակտիվացումը կարող էր լինել Սյունիքի հատվածում, Երասխում, այսինքն՝ փաստվում է, որ կա խնդիր այն գործընթացում, որը սկիզբ էր առել նոյեմբերի 9-ից հետո, և Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր համար նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Թունիսի իշխանությունները վեց ամսով երկարացրել են 2015 թվականի նոյեմբերից երկրում հայտարարված արտակարգ դրությունը:
Հետսովետական տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական պայքարն օր օրի սրվում է։
Աֆղանստանի իշխանությունները գիշերային պարետային ժամ են սահմանել 34 նահանգներից 31-ում ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար:
«Մեր պետությունն իր սուբյեկտությունը կորցրել է՝ մնացել է դրոշը, հիմնը, և այլևս ոչինչ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այստեղ պարադոքսը կայանում է նրանում, որ Ռուսաստանի հետ կրկին պետք է դաշնակցության մեջ լինենք, քանի որ ռուսները մեզ միշտ ասում են՝ իսկ դուք ո՞ւր եք գնում, լավ գիտակցելով, որ չենք կարողանալու գնալ ո՛չ Իրան, ո՛չ Թուրքիա»։
Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 138-ի:
«Ին-ֆա» թայֆունի հետևանքով Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում տուժել է առնվազն 5 մարդ:
«Մեր ուժերով պետք է զսպենք նրանց, երբ չստացվի, դիմենք մեր բարեկամ երկրներին։ Բայց եթե ոչինչ չենք անում, ի՞նչ իրավունքով ենք դիմելու ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, ասենք՝ միջամտիր, մեր տարածքից հանիր զորքերը: ՀԱՊԿ-ն ասում է՝ նստած կառուցողական բանակցում եք, էլ ի՞նչ իրավունքով կարող եք դիմել: Սև լիճը քո տարածքն է, դրա շուրջ որևէ բանակցություն չպետք է լինի, արտաքին քաղաքականության ոլորտում էլ մեր դաշնակիցների զայրույթը չպետք է հարուցենք. պետք է զգուշորեն նշանակել արտաքին քաղաքականության պատասխանատուի»,- մանրամասնեց ադրբեջանագետը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալիզ Միրզոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը: