Չենք առարկի, եթե սահմանին կանգնեն Թուրքիայի սահմանապահ ծառայության ծառայողները. Փաշինյան

«Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու, իսկ իմ կարծիքով՝ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, ասել, որ գիտեք՝ ինչ, ադրբեջանցիները հայաստանցիների հետ պիտի չշփվեն և հայաստանցիներն էլ՝ ադրբեջանցիների, այդքան էլ ճիշտ չէ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ ի վերջո, պետք է վերադառնալ ամենապարզ տարբերակին՝ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են ադրբեջանցի ծառայողները, Հայաստանի սահմանին՝ հայաստանցի ծառայողները: Եթե այդ խնդիրը չի հաղթահարվում, օպերատորներին պատվիրակենք. մեր կողմից օպերատորը կարող է լինել ՌԴ սահմանապահ ծառայությունը, մենք առարկություն չունենք, եթե Ադրբեջանի կողմից լինի, օրինակ՝ Թուրքիայի սահմանապահ ծառայությունը: Եթե դա էլ ընդունելի չէ, կարող ենք պայմանավորվել, որ Հայաստանի կողմից Հայաստանի ծառայողներն են, Ադրբեջանի կողմից՝ ադրբեջանցի: Մենք ամենատարբեր տարբերակներ ենք առաջարկել, եթե դրանք ընդունելի չեն, ուրեմն վերադառնանք առաջին տարբերակին, տեսնենք՝ ոնց կարող ենք կազմակերպել: Մենք կարող ենք միջնորդել նաև միջազգային մեր գործընկերներին, որպեսզի նրանք այդ անցակետերում աշխատող երկու կողմերի մաքսային և սահմանային ծառայողներին, օրինակ՝ միջազգային մի կազմակերպության հովանու ներքո, թեկուզ տեղերում կազմակերպեն դասընթացներ»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս