Եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ քիչ է պայմանավորվածություններ ստորագրելը, դրանք պետք է կատարվեն և այդ առումովշատ կարևոր է, որ միջազգային մոնիտորինգի մեխանիզմը լինի:

«Շատ կարևոր է, որ բացի պայմանավորվող կողմերից լինեն նաև պայմանավորվածության երաշխավորողներ: Ընդ որում՝ այդ երաշխավորողները պետք է լինեն կարող ուժեր: Տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից, ասենք՝ 12 ժամ հետո կարող է պատերազմ սկսվել: Սա ամենևին էլ չափազանցություն չէ, նույնը մենք տեսանք սեպտեմբերի 13-ին», -ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ միջազգային երաշխիքների և երաշխավորողների ուժեղ ինստիտուտի բացակայության դեպքում խաղաղության պայմանագիրը ուղղակի թուղթ կդառնա, որը ոչ մի արժեք չի ունենա:

«ՌԴ-ն ուզո՞ւմ է, և կարո՞ղ է այդ դերը կատարել, մենք ուրախ ենք:

Կարդացեք նաև

ՄԱԿ-ի անվտանգության խորհո՞ւրդը, ուրի՞շ միջազգային խաղացողներ, որոնք կարող են ռեալ այդ դերը ստանձնել և իրականացնել, մենք պատրաստ ենք այդպիսի քննարկումների»,-շեշտեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս