«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:
Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները Վենեսուելայի իշխանությունների դեմ՝ սեւ ցուցակում ներառելով 19 ֆիզիկական անձանց:
Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանելու նրանց նկատմամբ. ովքեր, Միության կարծքով՝ պատասխանատվություն են կրում Մյանմայում հեղաշրջման համար:
Փետրվարի 22-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել է երկրի արեւելքում զինված հարձակման հետեւանքով:
«Եթե 100 կոնգրեսականներ այս կամ այն հարցով դիմում են վարչակազմին, բնականաբար, դա ուշադրության է արժանանում վարչակազմի և անձամբ նախագահի կողմից՝ մանավանդ, եթե խոսքն այնպիսի նախագահի մասին է, ով քաջատեղյակ է հայկական խնդիրներից, հայ համայնքի առաջնահերթություններից, հայ-ամերիկյան հարաբերություններից, ընդհանրապես, ամերիկյան քաղաքականությունից մեր տարածաշրջանում: Այնպես որ, այս առումով, բնականաբար, ողջունելի նախագիծ է և, բնականաբար, իր քաղաքական ազդեցությունն ունենալու է»:
Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել են Արաքս գետի վրա կառուցվող «Ղըզ Ղալասի» և «Խուդաֆերին» հիդրոէլեկտրակայանների շինարարության աշխատանքների շարունակումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնել է ԱՇԿ-ի նախագահի խորհրդական Զիյա Գունայդընը։
Եվրամիությունը պետք է ուղիներ որոնի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար, չնայած Ալեքսեյ Նավալնիի շուրջն ստեղծված իրադրությանը:
Առնվազն յոթ մարդ է ձերբակալվել Իսպանիայի Բարսելոն քաղաքում, որտեղ վեցերորդ օրն անընդմեջ տեղի են ունենում ձախ արմատականների կողմից կազմակերպված անկարգություններ, որոնք կապված են ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության հետ։
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային ուղու պաշտպանության ապահովմանը բանակի ներգրավվածության մասին հարցին:
ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա լինելու միջուկային գործարքի շուրջը համաձայնագրի մասնակիցների բանակացություններին, մինչեւ չչեղակի Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ՝ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Անկարայում:
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու խոսքով՝ իրականում բոլոր հարցերը՝ կապված «Կարմիր խաչի» գրաֆիկի և աջակցության վերաբերյալ՝ քննարկվում են հենց կողմերի հետ։
ԱՄՆ-ը վերջին մի քանի տարվա ընթացքում փաստորեն դադարեցրել է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ է աշխատել դրա վերականգնման ուղղությամբ:
Boeing ավիաընկերությունը հանձնարարական է հղել բոլոր ավիագծերին դադարեցնելու Pratt & Whitney PW 4000 շարժիչներով իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները Միացյալ Նահանգների United Airlines ընկերության համանմա ավիահանրանավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:
Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Ջո Բայդենն ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ փետրվարի 22-ի երեկոյան լռության րոպեի արարողություն կացկացնի կորոնավիրուսից գրեթե 500 հազար մահացածների հիշատակին: Այդ մասին է վկայում փտրվարի 21-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրաֆիկը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրի ոստիկանության գլխավոր վարչությունն առաջին անգամ թուրք-իտալական համատեղ արտադրության «T-129 ATAK» տեսակի հարվածային ուղղաթիռ է ստացել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Սոյլուն գրառում է արել Twitter-ում:
Ռուսաստանն առաջին անգամ IDEX-2021 զենքի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է «Պանցիր-Ս1Մ» զենիթային հրթիռահրետանային համալիրը (ԶՀՀՀ), որը լրամշակվել է «Ռոստեխ»-ի մեջ մտնող «Վիսոկոտչնիե կոմպլեքսի» հոլդինգի ձեռնարկությունների կողմից, Սիրիայում ահաբեկիչների դեմ համալիրի մարտական կիրառման արդյունքում, հայտնել են պետական կորպորացիայի մամուլի ծառայությունում:
«Քիչ հավանական է, որ լուրջ հարցերի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ-ում հասնի արդյունքի, քանի որ ներկայումս, որքան հասկանում ենք՝ կարգավիճակի հարցի քննարկման շուրջ չկա կոնսենսուս»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա աշխատանքի արդյունավետությանը։
Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա տասնամյակի ընթացքում 20 մլրդ ԱՄՆ դոլար ներդնել ներքին ռազմական արդյունաբերության մեջ:
Սան Մարինոյի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հաղորդագրության մեջ:
Լեհաստանը կարող է սահմանափակումներ կիրառել Սլովակիայի և Չեխիայի հետ սահմաններին՝ հաշվի առնելով այդ երկրներում կորոնավիրուսի վարակման դեպքերի աճի մեծ տեմպերը:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակված երկու կատուներ մեկուսացվել են Համբուրգ քաղաքում:
Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել նշանակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով երկրի բնակիչների ապահովման հարցերի հատուկ լիազոր ներկայացուցիչ: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել է Der Spiegel հրատարակությունը։
Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:
Վրաստանում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք:
Ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը գերազանցում է 200 միլիոնը: