Թուրք գիտնականը 2023թ․ ընտրություններից առաջ խորհուրդներ է տվել Էրդողանին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) մոտ կանգնած ուղեղային կենտրոններից Քաղաքականության, տնտեսության և հասարակության ուսումնասիրության հիմնադրամի (SETA) գլխավոր համակարգող, պրոֆեսոր Բուրհանեթթին Դուրանը «Իշխանության լինելու 20 տարվա գաղտնիքը, առաջարկներ հետագայի համար» վերնագրով հոդված է հրապարակել։ Տabah թերթում տեղ գտած այդ հոդվածում նա գրել է, թե առաջիկա ընտրություններում հաղթանակի հասնելու համար ինչ քայլեր պետք է անի Էրդողանի գլխավորած կուսակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Խոսելով մինչ այժմ ԱԶԿ-ի գրանցած հաջողությունների մասին՝ Դուրանն առանձնացրել է ճկուն քաղաքականությունը, ժողովրդի հետ մշտական կապի մեջ լինելու և ժամանակին համընթաց քայլելու կարողությունը։

Իսկ ընտրություններից առաջ նա ԱԶԿ-ին խորոհուրդ է տվել՝

1. Շարունակել արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում գրանցած հաջողությունները,

2. Կենսապայմանների թանկության դեմ պայքարում եկամտի բաշխման մեջ արդարությունը մղել օրակարգի առաջին շարք,

3. Ապահովել, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ նոր դերակատարներ ի հայտ գան,

4. Ցույց տալ, որ ԱԶԿ-ն ամենապատրաստված դերակատարն է 21-րդ դարի ճգնաժամերին դիմակայելու համար,

5. Կարողանալ ձերբազատվել 20 տարվա իշխանության բեռից ու քայքայվածությունից,

6. Քրդերի, երիտասարդների, նեղացած պահպանողականների և այլ չկողմորոշված զանգվածների ձայները ստանալու համար առաջնային տեղ տալ դրական քաղաքականությանը և խոսույթին,

7. Հետևողականորեն առաջ մղել նոր ազգային համաձայնության ձևավորման գաղափարը և այլն։

Թուրք գիտնականը նաև խորհուրդ է տվել իշխող կուսակցությանն այս նպատակներին հասնելու համար հնարավորինս մոբիլիզացնել երկրի մարդկային կապիտալը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում իշխող քաղաքական ուժի վարկանիշը վերջին ամիսներին զգալիորեն անկում է ապրել։ Օրինակ, Yöneylem հետազոտական ընկերության 2022 թվականի սեպտեմբեր ամսվա հարցումների համաձայն, որին մասնակցել էր 2400 մարդ, հաջորդ նախագահական ընտրություններում Էրդողանի օգտին որևէ կերպ չի քվվեարկելու հարցվածների ավելի քան 55%-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930