168.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն, նշեց, որ վերջին անգամ 1918 թվականին են Թուրքիայի իշխանությունները նման կերպ պաշտպանել ՀՀ որևէ ղեկավարի։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մերժել է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր այցելելու հրավերը՝ COVID-19 համաճարակի պատճառով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշվել դրա մեջ։
«Ամեն օր աշխարհը վախեցնում են մինչև աշուն և ձմեռ Հայրենական մեծ պատերազմից ի վեր ամենախոշոր սովով: Սով կլինի, և ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինական հացահատիկը դուրս չի բերվել»,- ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի վերականգնման գործընթացը երկար կտևի, այն պետք է սկսել հենց հիմա:
ԱՄՆ վարչակազմը կրկին վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող ազատության աջակցման ակտի 907 բանաձևի շրջանցումը:
Հայաստանի հետ Իրանի առեւտրային, ապրանքաշրջանառութեան եւ տարանցիկ կապերը միայն երկկողմ յարաբերութիւններ չեն եւ ներառում են Վրաստանն ու Ռուսաստանի Դաշնութիւնը, ինչպէս նաեւ Սեւ ծովն ու Արեւելեան Եւրոպան: Ինչպէս նշւեց այս յօդւածի սկզբում, Հայաստանը միակ երկիրն է Կովկասեան տարածաշրջանում, որը Եւրասիական տնտեսական միութեան անդամ է՝ Ռուսաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի եւ Կիրգիզստանի հետ միասին:
Մեծ Բրիտանիան փոփոխել է Բելառուսի դեմ գործող սահմանափակող միջոցների ցանկը՝ դրան ավելացնելով զենքի, պողպատի և երկաթի ապրանքների ներմուծման արգելքը, մետալուրգիական արտադրանքի հետ կապված միջնորդական ծառայությունները և այլ սահմանափակումներ։
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ներկայացրել է այն 4 փաստարկները, համաձայն որոնց՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ առաջնորդ չէ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 5-ին հայտարարել է դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը։
Հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի եւ գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում։
Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել է 13,3 տոկոս, ասված է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 4-ին հրապարակված տվյալներում։
Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հուլիսի 3-ին կալանել են թեթեւշարժիչավոր ինքնաթիռ՝ 500 կիլոգրամ կոկաինով, հաղորդել է մամուլի ծառայությունը: «Երկու A-29 Super Tucano ինքնաթիռներ բարձրացվել են օդ օդանավին հետեւելու եւ այն կալանելու համար»,- ասված է ռազմաօդայմին ուժերի կայքի հրապարակման մեջ:
Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին սկսել և ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Հուլիսի 5-ին կստորագրվի միանալու մասին արձանագրությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Հանդիպման վերաբերյալ երկու կողմերի տարածած հաղորդագրությունների համաձայն` երկու ուղղությամբ ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ: Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար:
Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է զգալի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում։
ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի մեծացումը կարող է սաստակցնել ներքին լարվածությունը դաշինքում եւ խախտել եվրոպական անվտանգության կառուցվածքը: Հուլիսի 4-ին ՏԱՍՍ-ին այս կարծիքն է հայտնել Շանհայի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի եւ կենտրոնասիական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Լի Լիֆանը։
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփումների տապալման և ռուս-ադրբեջանական կոնտակտների ինտենսիվացման ֆոնին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Մի շարք ԶԼՄ-ների համաձայն՝ զրույցի ընթացքում Շառլ Միշելն ընդգծել է Եվրամիության համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը։
Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել կանոնավոր թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո: Երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում Թուրքիան եւ Իսրայելը պլանավորում են կնքել քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության նոր համաձայնագիր:
Այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցվորի պահանջների վերաբերյալ, դատական նիստը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի կեսերը։
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։ Այս մասին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ, ըստ Anadolu գործակալության, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ադրբեջանցի գործընկեր Ջեհյուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտնել է, որ երկկողմ բանակցությունների շրջանակում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ Հոսեին Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ հակամարտության հենց ամենասկզբից Իրանը պատրաստակամություն է հայտնել ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու մասին։ «Մենք պատրաստ ենք, որ մնացած հարցերը […]
168.am-ը 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանից հետաքրքրվեց, թե այդ հրապարակումների համաձայն, եթե այդպես գործի ճանապարհը, այն հայկական ի՞նչ տարածքներ է ընդգրկելու։
Ռուսաստանը պատրաստ է քննարկումներ վարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) Հնդկաստանի եւ Բրազիլիայի անդամակցման վերաբերյալ, բայց արժեք չի տեսնում այնտեղ Գերմանիայի եւ Ճապոնիայի անդամակացման հարցում: Այդ մասին հայտարարել է Չինաստանում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը Պեկինում ընթացող Գլոբալ աշխարհի 10-րդ համաժողովում։
Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։