Արցախում կան մարդիկ, որոնք ահռելի վտանգի գիտակցմամբ պատրաստ են գնալ ամեն ինչի. Կարեն Միրզոյան

Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանի պնդմամբ՝ 9 ամիս շարունակ ադրբեջանական բլոկադայի պայմաններում ապրող Արցախն այլևս չի կարող այդ ծանր պայմաններում գոյատևել, ուստի, հրատապ է դառնում օր առաջ Բերձորի միջանցքի երկկողմանի բացումը, փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանն անում է հայտարարություն այդ միջանցքը միակողմանի բացելու ծրագրի մասին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Բերձորի միջանցքը միակողմանի բացելու և Արցախից մարդկանց ելքը թույլատրելու վերաբերյալ Կառավարության նիստում Փաշինյանի հայտարարած հավաստի տեղեկությունների մասին, նման տեսակետ հայտնեց Միրզոյանը՝ շարունակելով.

«Թե ինչո՞ւ է հիմա նա նման հայտարարություն անում, պարզ է՝ կարծում եմ, դա փորձ է նախապես ազդարարել այն զարգացումների մասին, որոնց ականատեսը մենք կլինենք շատ շուտով։ Ադրբեջանի նպատակն է բացել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու պատրվակով, ինչից հետո ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ Լաչինի միջանցքը և փակել հարցը»։

Կարդացեք նաև

Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի՝ Փաշինյանի հայտարարությունները և վարած քաղաքականությունն Արցախը հայաթափելուն են միտված, ինչին սատարում է Արցախի իշխանության մի մասն ընդամենը, որովհետև Արցախում կա նաև էլիտա, որը մերժում է այս քաղաքականությունը։

«Արցախում կա էլիտա, կան մարդիկ, որոնք պատրաստ են գնալ ամեն ինչի՝ Արցախը հայկական պահելու և Արցախի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Վերջին օրերին Արցախում ընթացող զարգացումներն էլ այն մասին են, որ Արցախում կան մարդիկ, որոնք, գիտակցելով վտանգի ահռելիությունը, փորձում են ինչ-ինչ քայլեր անել»,- ասաց Միրզոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս