Կենտրոնում եւ Շենգավիթում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում օգոստոսի 21-ին, 22-ին և 24-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 22-ին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 21-ին և 24-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 23-ին և 24-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։