Ավելի հետաքրքրիր քաղաքական ստարատագեմա է ուրվագծվում այսօրվա Հայաստանում: Եթե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը շարունակեր զարգանալ, և նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեր հանրապետությունը իսկապես մաքրել կոռուպցիայից, ապա նա դա կաներ այդ կառույցի ղեկավարի ձեռքով: Եվ մենք ականատես կլինեինք, թե ինչպես Իշխան Զաքարյանը կխաղար դանակի դեր:
Նույն ժամանակներում Կոնֆուցիոսի փիլիսոփայությանը զուգընթաց Չինաստանում սկիզբ է առնում ոչ պակաս կարևոր մի ուսմունք, որն ունի կիրառական մեծ նշանակություն ռազմական գործում, միջազգային հարաբերություններում և դիվանագիտությունում:
Եվրոպական դիվանագիտական դպրոցը սկիզբ է առնում Հին հունական դիվանագիտությունից, երբ Ք.ա. V դարում Հելլադայի քաղաքակրթության, գիտությունների և արվեստների ծաղկման շրջանում այն ձևավորվեց որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ և սկսեց ակտիվ դեր խաղալ պոլիս-պետությունների արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ:
Գերմանիայի արտաքին քաղաքականությունը վերջին 100 տարում զարգացել է զիգզագաձև. ունեցել է վերելքներ և անկումներ` արտացոլելով համաշխարհային միջազգային հարաբերությունների բոլոր միտումները և Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերի ամբողջ ոդիսականը:
ՀԱԿ-ը կարող է ավելորդ ջանքեր չծախսել և որպես կուսկացության ծրագիր ներկայացնել «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրը: Քանի որ եթե անգամ այլ ծրագիր ներկայացվի, այն ոչ միայն չպետք է հակասի ԲՀԿ-ի «գաղափարախոսությանը», այլև պետք է հարկ եղած դեպքում սպասարկի դրան:
Եղել են մի շարք լուրջ խախտումներ, որոնք, ակնհայտ է, որ պետք է հետաքննվեն:
Սերժ Սարգսյանի հանրահավաքը կարող է չկայանալ և դառնալ միանգամայն «ուրիշ հանրահավաք»՝ միայն մի դեպքում. եթե ոչ իշխանական թեկնածուներից որևէ մեկը փետրվարի 19-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, անժամկետ հանրահավաք անցկացնի նույն Ազատության հրապարակում:
ՀԱԿ-ի մեծամասնությունը, ոմանք՝ կոնյունկտուրային նպատակներից ելնելով, ոմանք` վախենալով «դավաճան» հռչակվելուց, պարտադրված հանդուրժում են Լևոն Զուրաբյանին:
Այն, որ իշխանական քարոզչությունը կերտում է Սերժ Սարգսյանի «հաղթական» կերպարը, միանգամայն հասկանալի է: Դա իշխանական քարոզչության գործն է: Սակայն, մեղմ ասած, զարմանալի է, որ այդ գործով ավելի ջանասիրաբար զբաղված են «ավազակապետության» դեմ պայքարի հիմնական մարտիկները:
Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդը ևս մեկ անգամ բարձրաձայնել է, որ ինքը լիդեր է և «այնտեղ» պետք է հաշվի նստեն իր հետ: Ու այն ինչ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում ասել է կատակով, անդառնալիորեն մոտ է իրականությանը:
Իրանի ներքաղաքական խմորումների կիզակետում հայտնված հիմնահարցը՝ տնտեսական ոլորտում անկայունությունները, որոնք արտահայտվում են սրընթաց գնաճով, ազգային դրամի կտրուկ արժեզրկմամբ (ԱՄՆ 1 դոլարը՝ ավելի քան 25000 ռ.), ոսկու և տարադրամի անհարկի թանկացմամբ ու շուկայական գրեթե անվերահսկելի իրավիճակով, մտահոգության տեղիք է տվել նաև կրոնապետերին, որոնց կենտրոն Ղոմ քաղաք էր մեկնել Իսլ. խորհրդարանի հոգևորականության ֆրակցիոն խումբը:
Խոսքը, մասնավորապես` որևէ գործչի կողմից հանրությանը հասցեագրվող խոսքը, ունի հստակ կարգավորումներ, կոդ և թիրախավորում: Հանրային գործիչը, բնականաբար, միշտ չէ, որ ինքնուրույն է իր խոսքի կարգավորումները տալու հարցում, քանի որ ենթադրվում է, որ նա ունի համապատասխան խորհրդականներ, որոնք օգնում են նրան ճիշտ ձևակերպել և թիրախավորել իր ուղերձները:
Եթե վատ ֆիլմերը կարող են կարճատև բռնկումներ հրահրել, ապա վատ արտաքին քաղաքականությունը կարող է երկարատև վնաս հասցնել Միացյալ Նահանգների ազգային շահերին:
«Ալ-Քաիդան» գործում է նաև Ադրբեջանում. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Մուհամմեդ մարգարեի նկատմամբ անհարգալի ֆիլմի դեմ մուսուլմանների միահամուռ զայրույթի դրսևորումը նաև Բաքվում, խոսում է ահաբեկչական գործողություններին Ադրբեջանի ներգարավվածության մասին:
«Մեզ համար կարևոր էին՝ առաջին հերթին, որ սա այն ուղիներից մեկն է, որի միջոցով ուղերձ է հղվում Ադրբեջանին և հիշեցվում այն մասին, որ Հայաստանն ամենաուժեղ ռազմական պետությունն է տարածաշրջանում: Սա հիշեցում է Ադրբեջանի այն պաշտոնյաններին, որ եթե պատերազմ սկսեն, ապա կպարտվեն»,- ասաց նա:
Քիսինջերը նշել է, որ երբեք «արաբական գարունը» չի ընդունել այնպես, ինչպես որ այն գնահատում էին արևմտյան աշխարհի շատ հատվածներում: Օրինակ, շարունակել է նա, Եգիպտոսում ընտրողների 75 տոկոսը քվեարկել է «Մահմեդական եղբայրների» և արմատական իսլամիստների օգտին:
Ամենախայտառակը, Կազիմիրովի գնահատմամբ, պաշտոնական Բաքվի կողմից 1995-ի փետրվարի 4-ին ԵԱՀԿ-ի հովանու ներքո 3 կողմերի ստորագրած համաձայնությունն էր՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ: Սա նախապես համաձայնեցվել էր Հեյդար Ալիևի հետ, սակայն Բաքուն չհետևեց դրան՝ չառաջարկելով ոչ չեղարկել, ոչ վերակնքել, ոչ էլ շտկել կամ լրացնել:
Անցնող տասնօրյակն իրավամբ անկյունադարձ էր ողջ հայության կյանքում: Հայաշխարհը՝ Հայաստանով ու արտերկրով մեկ՝ միահամուռ կեցվածք ցուցաբերեց և բողոքի, ցասման ու պահանջատիրական աննախադեպ դրսևորմամբ համաշխարհային ընտանիքին պատգամեց՝ «Բոլորս Գուրգեն Մարգարյան ենք»:
Եվրոպական խորհրդարանի սաֆարովյան բանաձևը նուրբ ձևակերպումներով հաստատում է, որ Բաքուն ոչ միայն խաբեություն է գործի դրել, այլ նաև խախտել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռները:
Իրանի ներքաղաքական կյանքում գնալով ավելի ակնհայտ է դառնում գալիք նախագահական ընտրությունների հունավորումը՝ նախընտրական անպաշտոն դրսևորումներով ու անդրադարձումներով:
Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ վերջին իրադարձությունները բավականաչափ բարդացրեցին բանակցային գործընթացը: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ բանակցային գործընթացը պետք է պահպանվի, քանի որ այն բխում է նաև մեր շահերից:
«Ընդդիմությունը բաղկացած է 16 խմբավորումներից, չկա միասնական ընդդիմադիր ուժ, որը կկարողանա փոխարինել Ասադի վարչակարգին: Սիրիայում գործում են նաև թուրքական երկու բրիգադներ, որոնց գործողություններն ուղղված են Սիրիայի իշխող վարչակարգի դեմ»,
Հունգարիան և Ադրբեջանը, ակամա մեծ օգուտ են տվել հայերին՝ արտահանձնելով և ներում շնորհելով լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր իր քնած հայ դասընկերոջը:
Քարոզչաքաղաքական փուլը իրականացած է: Իրավաքաղաքական փուլի համար պարտավոր ենք ցույց տալ միևնույն համախմբվածությունն ու միևնույն կազմակերպվածությունը:
Այս իրադարձությունների լույսի ներքո և Եվրատեսիլ մրցույթի ժամանակ ակնհայտ դարձած ճնշումները հաշվի առնելով` ՀԵԲ-ը պահանջում է, որ ԵՄ-ն վերջապես ընդունի, որ Ադրբեջանին ավելի քննադատաբար պետք է վերաբերվել, քան Բելառուսին, որը, ինչպես հայտնի է, ունի նմանատիպ ներքաղաքական ռեպռեսիվ ռեժիմ բայց առանց Ադրբեջանում առկա պատերազմատենչության և պետության կողմից սատարվող քսենոֆոբիայի:
Նախագահական ընտրությունները, նրա հավաստմամբ, շատ կարևոր են լինելու: Հաշվի առնելով նաև արտաքին քաղաքական իրավիճակը, ըստ նրա` Հայաստանը բավականին կարևոր ընտրություն պետք է իրականացնի:
Բանախոսը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ համապատասխանում է պատերազմական գործողություններին, առավել ևս, երբ տեսնում ենք, թե ինչ տեղեկատվական պատերազմում ենք այս պահին գտնվում:
Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը պատերազմի առիթ չի կարող դառանալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա կարծիքով` պատերազմը կարող է վերսկսվել այն դեպքում, երբ ռազմական տեսանկյունից ինչ-որ փոփոխություն լինի:
Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ կանխել Սաֆարովի արտահանձնումը հնարավոր չէր. «Մի կողմից կա երեք միլիարդ, որը պատրաստ է վճարել Ադրբեջանը, ճգնաժամի մեջ գտնվող Հունգարիա, մյուս կողմից կան տրամաբանական փաստարկներ Հայաստանի կողմից, բայց չկա գումար: Եթե կա գնորդ և երկիր, որը կարող է վաճառել իր երկրի արդարադատության վճիռը, ապա ուրիշ բան անել հնարավոր չէ», եզրակացրեց Ջամալյանը:
Հունգարիայում նույնպես բողոքի ցույցեր տեղի ունեցան: Կիրակի օրը Facebook-յան «Հայաստա՛ն, մենք զղջում ենք մեր վարչապետի համար» խումբը ավելի քան 9.000 անդամ ուներ: «Մեկ միլիոն հունգարական մամուլի ազատության համար» կազմակերպությունը Կոշուտ հրապարակում բողոքի ցույց կազմակերպեց` Հայաստանի հետ համերաշխության համար և կոչ արեց Վիկտոր Օրբանին բացատրություն տալ: