«Ռազմական առումով Հայաստանը բնավ չի թուլացել»
Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը պատերազմի առիթ չի կարող դառանալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա կարծիքով` պատերազմը կարող է վերսկսվել այն դեպքում, երբ ռազմական տեսանկյունից ինչ-որ փոփոխություն լինի: «Պատերազմի վերսկսման համար ուժերի փոխհարաբերակցությունը պետք է փոխվի: Այսօր Արցախի պաշտպանության բանակը շատ մրցունակ է, կան ստրուկտուրալ միավորումներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են վերածվել հարվածային մեծ ուժի, կադրային հարուստ ռեզերվ կա Արցախում: Ռազմական առումով մենք բնավ չենք թուլացել»,- նշեց Դավիթ Ջամալյանը:
Ըստ նրա` այս և նախորդ տարիներին հայկական կողմը չեզոքացրել է տասնյակ ադրբեջանական դիվերսիոն խմբեր: «Այդ խմբերը հատուկ պատրաստություն են անցնում, իսկ նրանց դիմավորում ու ոչնչացնում են հայկական սովորական ստորաբաժանումները: Սա շատ բան ասող հանգամանք է»: