168.am-ի հարցին, թե ինչ տպավորություններ ունի երևանյան համերգից, Անաստասիա Վոլոչկովան պատասխանեց. «Ամեն ինչ հիանալի էր: Բոլորից շատ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ ցուցաբերած ջերմության, հյուրընկալության համար: Հուսամ, որ մոտ ապագայում կհանդիպենք, արդեն` երեխաների մասնակցությամբ ներկայացվող նոր համերգային ծրագրի շրջանակներում»:
Ութ տարեկան Վլադիսլավը մինչև անցյալ տարի երազում էր բժիշկ դառնալ, որովհետև իր անուն-հայրանունը գեղեցիկ է հնչում, մասնավորապես` բժշկի մասնագիտությունը կրող մարդուն դիմելիս` Վլադիսլավ Լվովիչ: Ուրեմն` Վլադիսլավ Լվովիչը մինչև անցյալ տարի այնքան էր սիրել այդ դիմելաձևը, որ ամեն ինչ անում էր, որ բժիշկ դառնար ու իրեն այդպես դիմողներին մասնագիտական օգնություն ցուցաբերեր:
Հոկտեմբերի 2-ին Փարիզի Grand Palais-ում Կառլ Լագերֆիլդը ներկայացրել է «Chanel» նորաձևության տան 2013թ. գարուն-ամառ հավաքածուն: Այն աչքի է ընկել մինիմալիզմին բնորոշ ցուցադրությամբ, նոր աքսեսուարներով` անիվ պայուսակներով, արծաթագույն և մարգարտանման խոշոր գնդիկավոր վզնոցներով և այլ զարդերով, լայնեզր թափանցիկ գլխարկներով…
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Արագածոտնում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, որի հիմնարկեքին Նախագահը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրության պայմաններին և ընկերության զարգացման ծրագրերին:
Արմանը մեկ շաբաթ ապրելով մանկատանը` գիշերներն աչքերը բաց է լուսացրել: Իր ու մոր տարածության մեջտեղում հայտնված տագնապը թափառում էր իր ու մոր արանքում: Վախից մեկ-մեկ կյանքից առաջ էր ընկնում, ու մարմնի սարսուռով զգում էր մենակության մեջ հայտնված մոր վերջին շունչը: Մանկատան պատերի մեջ հայտնված Արմանը շնչահեղձ էր լինում, երբ հանկարծ կյանքից առաջ էր ընկնում ու մորը կորցնելու վախի մղձավանջներից չէր կարողանում ազատվել: Մայրը` Մարինեն, որդուն մանկատուն ճանապարհելուց հետո, ինքն իրեն չներելու բարդույթից, ողբում էր: Ուզում էր 12 տարեկան որդուն պաշտպանել իր մահից:
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսը: Այս ցուցադրությամբ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ:
«Շատ հետաքրքիր և բարդ էր դերասանի աշխատանքը, չնայած դա իմ առաջին փորձը չէ: Եթե կլիպում դու ներկայանում ես նենց, ոնց որ կաս, ապա ֆիլմում դու կերպար, դեր ես խաղում: Ինչքան էլ քո կերպարը քեզ նման լինի` դու պետք է լինես բալանսի մեջ, որ համը չհանես»:
Ձեռնափայտով տատիկը գլխապատառ գալիս է ընդառաջ ու չկարողանալով հիվանդ ոտքով մարմնի հավասարակշռությունը պահպանել, ընկնում է: Իր անօգնական վիճակից սկսում է բարձրաձայն լաց լինել ու բղավում է. «Քեզ էնքան եմ ման եկել, որ արդեն խելագարվում էի: Իմացա, որ էս կողմերում ես՝ եկա, որ քեզ իմ տուն բերեմ: Հարևաններս ասում են, իբր քեզ զանգել, կանչել են, սպասում եմ, սպասում եմ… Արդեն խելագարվում էի սպասելով, աղջիկ ջան, էս ո՞ւր ես ախր, ո՞ւր ես, գիտե՞ս ինչքան եմ սպասել, որ գաս»:
Բետոնապատ սառը տան պատից կախված ժամացույցի զարկերը ծանր լռության մեջ մուրճի հարվածի պես գամվում են ուղեղիս մեջ:
Շատ բաներ կան, որոնք ինձ այսօր դուր չեն գալիս և անգամ անհանգստացնում են: Բայց խոսելիս նախընտրում եմ խոսել այն բաների մասին, որոնք ինձ դուր են գալիս: Բողոքելը հեշտ է, և դրա համար բողոքողները շատ են: Ես ավելի գնահատում եմ այն մարդկանց, ովքեր լուռ իրենց գործն են անում. դա բողոքի ու անհամաձայնության ամենաարդյունավետ ձևն է:
«Թող տուն տան էն մարդկանց, ովքեր չեն լքել Սպիտակը, այլ կյանքի գնով, մեծ դժվարություններով ապրում ու երեխաներ են մեծացնում»:
Արտասահմանում, օրինակ, մի դոկտոր կամ պրոֆեսոր կարող է վարել այնպիսի մեքենա, որն անգամ բիզնեսմենը չունի, և դա նորմալ է, նա վաստակել է դա, և դա նորմալ է ընկալվում:
Մայրն ասում է` մի քանի ամսական աղջիկը` Ալվարդը, մնացել է փլատակների տակ: Գետնի տակ անցած Սպիտակի փլատակների տակ բարուրով երեխան մնացել է այնքան, մինչև մարդկանց փոխարեն` իր վրա խոզեր են եկել ու սկսել են հիստերիկ խռխռալ:
Այսօր Վարդան Մամիկոնյանի արձանին կից հատվածում տեղի ունեցավ սիրիահայ դիզայներ Գևորգ Նուռ Շադոյանի մոդելների ցուցադրությունը. «Երկրները մեկ հարկի տակ» բարեգործական փառատոնի ողջ հասույթը փոխանցվելու է ՀՀ բուհերում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին:
Երկու տարի առաջ տեսած արցունքոտ այդ աչքերը նույնն են: Երկու տարի առաջ երեխաների հայրը սարերում ուրիշների ոչխարներին էր պահում, որ յոթ երեխաների հացը հասցներ: Երեխաների ամսական 20.000 դրամ վաստակող հայրը դեռ սարերում է: Մշտապես սարերում գտնվող այդ մարդը երկու տարի անց էլ ինձ համար մնաց անծանոթ: Սպիտակում ժամանակը կանգ է առել:
«Գիտեի, որ հայ եմ, բայց ոչ լեզու գիտեինք, ոչ հայկական մշակույթ ունեինք, ոչ էլ հայի հոգեբանություն ունեինք: Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում: Գիտեմ, որ ինձ վտանգ չի սպառնում, ազատ ու հանգիստ եմ: Քնում եմ և վստահ եմ քնում, չեմ վախենում, որ պատուհանս կբացեն, կհարձակվեն ինձ վրա, ու ես ո՞ւր փախնեմ: Հայաստանում ես վախ չունեմ, ապահով եմ ապրում: Բացի դա` հայի հոգեբանություն մեջս արթնացավ, ճանաչեցի, կապվեցի արմատներիս»:
79-ամյա Մարգարիտա Մուրադյանը 20 տարուց ավելի փախստականի պիտակը շալակած ապրելուց հետո փախստականի կարգավիճակով էլ ճանապարհ կընկնի դեպի էն աշխարհ: Բաքվից փախածներին մեր պետությունը փախստականի կարգավիճակ տվեց, բայց ինքը` պետությունը, փախավ փախստականներից: Փախստականներից շատերն իրենց հետ թաղեցին 88-ից հետո իրենց խեղված ճակատագրերի մասին պատմությունները: Ոմանք այսօր էլ իրենց խեղված ճակատագրերի մասին շարունակում են աղաղակել, բայց, քանի որ պետությունը փախած է փախստականներից` նրանք էլ իրենց հետ կտանեն իրենց խեղված ճակատագրերի մասին պատմությունները:
«Ես մի պահ պատկերացնում եմ ինձ Ծառուկյանի փոխարեն. եթե ես լինեի Ծառուկյանը, ես միանգամից կկանխեի, որովհետև դա առաջին հերթին իմ պատիվն ա, եթե իմ ազգականներից մեկն ինչ-որ վատ արարք է անում, դա առաջին հերթին իմ պատիվն է, դրա համար ինձ թվում է` պարոն Ծառուկյանը շատ բաներից տեղյակ չէ, որովհետև, եթե տեղյակ լիներ` կթողնե՞ր, որ սենց բաներ կատարվեին, որ 37 տարեկան ծառերը կտրեի՞ն»,- ասաց Ա. Մեհրաբյանը:
Երեկ, համատարած տոնակատարությունների ֆոնին, թերևս, ամենաանկեղծ իրադարձությունը տեղի ունեցավ Ժամանակակից արվեստի թանգարանում:
Տիեզերագնացներ Չարլզ Դյուկը և Շվեյցարիայի Լոզանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Նիկոլյեն, և Իսպանիայի Կանարյան կղզիներից մեր հայրենակից` դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի աշխատակից Գարիկ Իսրաելյանը սեպտեմբերի 16-ին զեկուցումներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղում կազմակերպված «Մարդը և տիեզերքը» գիտական կոնֆերանսին, որը նվիրված էր լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին:
Սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն:
Երբ ավարտում էի ինստիտուտը, Սոս Սարգսյանն անձամբ ինձ պարգևատրեց «տարվա լավագույն դերասանուհի» կոչմամբ, բայց, չգիտես ինչու` ես այսօր տանը նստած սպասում եմ, որ ինձ զանգեն, կանչեն: Ինքս երբեք չեմ գնա, չեմ առաջարկի, բայց գիտեմ, որ իմ երկրպագուներն ինձ սպասում են: Կգա օրը, որ կներկայանամ:
Կոկո Շանել (Coco Chanel) կամ Գաբրիել Բոնյոր Շանել. Հայտնի ֆրանսիացի դիզայներ, ում ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը նորաձևության աշխարհից միայն նրան ընդգրկեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:
Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ «Dorians» ռոք խմբի համերգը, որին նվագակցում էր աշխարհահռչակ երաժիշտ, մեր հայրենակից, «Black Country Communion» խմբի անդամ Դերեք Շերինյանը:
Երիտասարդությունն ի՞նչ է` հեղափոխական, իր դոշը տալիս է, ինքը գնում է մեռնելու: Երիտասարդությունն իր դոշը տալիս է, որ ասի` հերիք ա, արա, էսպես ապրել հնարավոր չի: Հիմա քաղաքակրթության հարցն է մեյդան եկել: Ամեն տեղ ինձ բլանկ են տալիս, որ լրացնեմ: Պիտի գրես սև՞ ես, թե՞ սպիտակ: Չես պատկերացնում` ինձ համար ինչ մեծ հարված էր, որ պիտի լրացնեի` սպիտակ: Այ, ազատ երկիր, ի՞նչ ա նշանակում` ռասա, մաշկի գույնի տակ պտիչկա դնել:
Սիրում եմ թանկարժեք նվերներ: Այնպիսի նվեր, որը թանկարժեք կլինի ոչ միայն իր դրամային արժեքով, այլև թանկարժեք՝ այն իմաստով, որ ես այն կրեմ, օգտագործեմ, ինձ պետք լինի:
Եթե ճիշտն ասեմ, շատ տեղերում շատ խնդիրներ են ծագում, և մենք ստիպված ստում ենք: Եթե մենք մեկնենք Եգիպտոս և ցանկանանք այնտեղ նկարահանում անցկացնել, ապա օրինական թույլտվություն ստանալու համար մենք պետք է մեկ ժամվա համար վճարենք 6000 դոլար: Քանի որ այսօր հայկական հեռուստատեսությունը հնարավորություն չունի այդքան գումար տրամադրելու, մենք ստիպված ստեցինք: Ասացինք, որ ուսանողներ ենք և աշխատանք ենք պատրաստում:
Երբ մասնակիցներն արդեն ավարտել են մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա և մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողներ չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը
ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են հարձակումների թիրախ մնալ աշխարհի մի շարք երկրներում, արդեն սակայն՝ ոչ միայն մահմեդականական: