Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է. փաստաբան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ստացա Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը և կից նյութերը։ Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է: Ասվածը հաստատվում է այն փաստով, թե ինչպես են փորձել ձևակերպել մեղադրանքի էությունը և կալանքի անհրաժեշտությունը»:

Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Քննչական մարմինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան. դեկտեմբերի 5-ին ժամը 9:30-ին նշանակված կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031