Ըստ էության, հնարավոր է ասել, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է եվրահանձնակատար Կալասի «բարձր հովանու ներքո». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Հատկանշական է, որ հերթական սրբազանի ձերբակալությունը տեղի է ունենում եվրահանձնակատար Կայա Կալասի հայտնի հայտարարությունից հետո, որ Հայաստանին պատրաստ են տրամադրել 15 միլիոն եվրո՝ ընտրություններից առաջ հիբրիդային հարձակումների հանդեպ դիմակայուն լինելու համար: Կալասը այդ հայտարարությունն անում էր արձանագրելով, թե իրենց գնահատմամբ, այն ցանցը, որ Մոլդովայի դեմ էր աշխատում, հիմա նաև Հայաստանի դեմ է:

Դե, իսկ Հայաստանի իշխանությունը, ինչպես հայտնի է, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, որոնք չեն անցնում իր քաղաքական թրի տակով, որակել է որպես Հայաստանի դեմ աշխատող ԿԳԲ գործակալներ: Այսինքն՝ պաշտոնական Երևանը Մայր Աթոռը վերագրել է Կալլասի «բացահայտած» ցանցին:

Այդպիսով, ըստ էության հնարավոր է ասել, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է եվրահանձնակատար Կալասի «բարձր հովանու ներքո»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031