Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվն աճել է

Շվեյցարական UBS բանկի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն, որի արդյունքներին ծանոթացել է Интерфакс-ը, աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը 2025 թվականի ապրիլի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 287-ով։

Վերլուծաբանների կարծիքով, սա ամենամեծ աճն է ուսումնասիրության սկսվելուց ի վեր, բացառությամբ 2021 թվականի, երբ հայտնվել են 416 նոր դոլարային միլիարդատեր։ Ներկայումս աշխարհում կա 2919 միլիարդատեր, այդ թվում՝ 2545 տղամարդիկ և 374 կանայք։ Նրանց համակցված կարողությունը տարվա ընթացքում աճել է 13%-ով՝ հասնելով 15.8 տրիլիոն դոլարի։

UBS-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն առաջատարն է (924) դոլարային միլիարդատերերի թվով։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը զբաղեցնում է երկրորդ տեղը, որին հաջորդում են Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան։

Տեսանյութեր

Լրահոս