Ո՞վ է ավելի լավ կրակում. հրաձգության առաջնություն՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ

Սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները: Միջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների՝ որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր:
Մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, երկրորդ տեղը՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և երրորդ տեղը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ովքեր պարգևատրվեցին մեդալներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930