«Ծառուկյանը շատ բաներից տեղյակ չէ»

Երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք աչքի ընկան բացառիկ պասիվությամբ:

Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի թեկնածություն էին առաջադրել Աբովյանի գործող՝ ԲՀԿ-ական քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, և «Աբովյան» հեռուստաընկերության ռեժիսոր, անկուսակցական Արտաշես Մեհրաբյանը:

Նախնական արդյունքների համաձայն, ինչպեսև սպասվում էր` Կ. Գուլոյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում` ստանալով 10.186 քվե, իսկ Ա. Մեհրաբյանը`  1778 քվե: ԿԸՀ նախնական տվյալներով` 42.531 գրանցված ընտրողներից ընտրությանը մասնակցել է 12.820-ը:

Մեզ հետ զրույցում երեկ աբովյանցիներից շատերն ասում էին, թե առանց ընտրությունների էլ իրենք գիտեին` ով է ընտրվելու: Ըստ նրանց` իրենց փոխարեն ամեն ինչ որոշում է իշխանությունը: «Սա խայտառակ ընտրություն ա: Դե հըլը գնացեք ընտրատեղամասեր, կտեսնեք` ժամը մի ընտրող էլ չի գնում… ինչի՞ չեն գնում… Իսկ դուք չգիտե՞ք` ինչի, որովհետև մարդիկ արդեն գիտեն, որ սա ձևական ընտրություն ա, որ առանց մեզ հարցնելու էլ գիտեն` ում են ընտրել: Իսկ ո՞ւմ ընտրենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին աբովյանցիները:

Կարդացեք նաև

Ցավալին այն էր, որ աբովյանցիների մոտ առկա հուսահատության հասնող անտարբերությունը փաստացի արձանագրվում էր նաև ընտրատեղամասերում: Մինչ կեսօր մեր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցել էր ընտրողների հազիվ 10 տոկոսը, որի աճի միտումն այդպես էլ նկատելի չեղավ հաջորդող ժամերին:

Աբովյանի թիվ 28/15 ընտրատեղասում քվեարկության մասնակցող քաղաքապետի թեկնածու Ա. Մեհրաբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն առաջադրել է իր թեկնածությունը, քանի որ ցանկանում է փոխել Աբովյանում տիրող մթնոլորտը: Նրա խոսքով` նույնիսկ ԲՀԿ առաջնորդը տեղյակ չէ այդ մթնոլորտի մասին: «Ես մի պահ պատկերացնում եմ ինձ Ծառուկյանի փոխարեն. եթե ես լինեի Ծառուկյանը, ես միանգամից կկանխեի, որովհետև դա առաջին հերթին իմ պատիվն ա, եթե իմ ազգականներից մեկն ինչ-որ վատ արարք է անում, դա առաջին հերթին իմ պատիվն է, դրա համար ինձ թվում է` պարոն Ծառուկյանը շատ բաներից տեղյակ չէ, որովհետև, եթե տեղյակ լիներ` կթողնե՞ր, որ սենց  բաներ կատարվեին, որ 37 տարեկան ծառերը կտրեի՞ն»,- ասաց Ա. Մեհրաբյանը:

168.am-ի հարցին՝ չընտրվելու դեպքում կշնորհավորե՞ք Կ. Գուլոյանին, Ա. Մեհրաբյանը պատասխանեց. «Ոչ մի դեպքում ես իրեն չեմ շնորհավորի, չեմ շնորհավորի, որովհետև նույն ձևով պիտի շարունակի: Այ, եթե 4 տարի անցնի, ու տեսնեմ, որ ինքը փոխվեց, էդ ժամանակ ես ներողություն էլ կխնդրեմ, ոչ թե կշնորհավորեմ: Բայց հիմա չեմ շնորհավորի, հակառակը` ես կդառնամ ընդդիմություն: Այսինքն` քաղաքի ընդդիմություն, ու հեռուստատեսությունն ամեն օր ցույց կտա, և հույս ունեմ` կաբելայինն էլ կմիացնեն, ու ժողովուրդը կնայի»:

168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ նաև Կ. Գուլոյանից, ում ընտրական շտաբի մոտ հավաքված «թիկնապահական պահակազորն» այնպիսի անառիկությամբ էր պաշտպանում նրան ու այնպիսի հանդիսավորությամբ էր կրկնում «քաղաքապետը տեղում չէ» արտահայտությունը, որ ուզում էիր հավատալ այդ ակնհայտ ստին:

Բանն այն է, որ մեր այցելության պահին պարոն Գուլոյանի ավտոմեքենան գտնվում էր ընտրական շտաբի բակում, իսկ քաղաքապետն  էլ` շտաբի ներսում…

 

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։