«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Եթե դուք էլ ինձ նման, արդեն մի քանի ամիս է` պարաշյուտով թռչելու մեծ ցանկություն ունեք, սակայն վախի զգացումը հետապնդում է ձեզ, ապա ասեմ, որ ամենևին էլ վախենալու հարկ չկա:
Ես Երևանին վերաբերվում եմ` որպես իմ երեխայի: Մի օր նա լավ տրամադրություն ունի, մի օր` ջերմում է, մի օր` շատ վատ է: Ես իմ քաղաքին չեմ նայում` որպես թերություններ ունեցող քաղաք: Ես շատ ծանր եմ տանում արտագաղթը, բայց տաքություն ունեցող երեխային թողնում ու փախչո՞ւմ են:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում շուրջ մեկ տարի առաջ գործունեությունն սկսած «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Առաջին միկրոպրոցեսորի նախագծող Ֆեդերիկո Ֆաջինը (Federico Faggin), ով Synaptics ընկերության պատվավոր նախագահն է, այս օրերին գտնվում է Հայաստանում:
Էքստրիմը ցրտի միջով անցնելն է, քրտնելն է, շոգելը, ուժեղ ցավերն են, պարտություններն են, ոտքերը ցրտահարելն է: Էքստրիմն ուրիշ աշխարհ է: Պետք է այս ամենի միջով անցնեք, որ կարողանաք հասկանալ:
Առաջին մագնիսը Սեդան ձեռք է բերել Ստամբուլից: Այն իրենից ներկայացնում է կավե մի խորանարդ, որի վրա կակաչներ են նկարված: Տարբեր երկրներ խորհրդանշող պատկերազարդ մագնիսներ է հավաքում նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը:
Armenian Extreme Club-ն արդեն որերորդ անգամ կազմակերպում է Strikeball կոչվող խաղը: Մեզ հետ զրույցում ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանը պատմեց, որ Strikeball-ը պատերազմական իրավիճակին բնույթով ամենամոտ խաղն է. «Խաղի ժամանակ ծանր զենք ես օգտագործում, որն իր արտաքին տեսքով ոչնչով չի տարբերվում պատերազմի ժամանակ օգտագործվող իրական զենքերից: Ի տարբերություն պատերազմի ժամանակ օգտագործվող զենքերի, այս զենքերը կրակում են […]
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտ գտնվող 40 մ երկարությամբ և 4 մ բարձրությամբ կամուրջը փլուզվել է:
Ամենամեծ նավի, բոլոր ժամանակների ամենախոշոր ու թանկարժեք հավաքածուն արդեն պատրաստ է ցուցադրության:
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել Model Party: «Club 12» ակումբում մոդել Զառա Մինասյանն իր ընկերների հետ պարում և ուրախանում էր իր կազմակերպած երեկոյի ընթացքում:
Ինձ համար կարևոր է ներկայացնել այն, ինչը չի երևում:
Օրեր առաջ ԿԱՄԻ ակումբում նշվում էր HALLOWEEN-ը, որը կազմակերպել էր KAMOBLOG-ը:
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ փակ հանդիպում հոլանդացի արվեստագետ Ֆլորա Կլինկերսի հետ: Նա աշխարհին հայտնի է իր մարգարտյա զարդերի հավաքածուներով:
Նկարիչների միության առաջին նախագահը եղել է Արա Սարգսյանը, ապա` Մարտիրոս Սարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Երևանում կազմակերպվեց Կենդանիների դիմակահանդես-շքերթ: Միջոցառումը բնապահպանական նշանակություն ուներ: Երթը շարժվեց Ազատության հրապարակից, շարունակվեց Հյուսիսային պողոտայով՝ մինչև Հանրապետության հրապարակ:
Լուսանկարները` Օֆելյա Հովհաննիսյանի
«Ընկերուհի չունեմ, կին կամ, առավել ևս, երեխաներ աշխարհի ոչ մի երկրում չունեմ: Սա և ժամանակի, և իմ դիրքի խնդիրն է: Օրինակ, իմ ընկերների դեպքում ամեն բան ավելի հեշտ է եղել: Իմ ընկերներն իրենց սիրելիներին ճանաչել են մինչև հայտնի դառնալը: Իսկ իմ պարագայում ամեն ինչ մի փոքր այլ է: Աղջկա մոտ իմ մասին կարծիքը ձևավորվում է թե դրական, թե բացասական եթերից: Նա մինչ ինձ ճանաչելն արդեն ունի իմ մասին իր պատկերացումները: Բայց իրականում այն, ինչ ես եմ ցույց տալիս բեմում, իմ բնությունից շատ տարբեր է»:
168.am-ի տեղեկություններով` Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի սեփականատերը Մհեր Ավետիսյանն է, ով այժմ գտնվում է փախուստի մեջ: Վերջինս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է, JOSE ռեստորանային համալիրի նախկին սեփականատերը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համալիրը վաճառվեց մի քանի մարդկանց: Մամուլում սեփականատերերի շարքում նշվում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի անունը:
Լուսանկարիչ Էդգար Մարուքյանը շրջել է Լեղնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքում և լուսանկարել քաղաքի դեռևս չբնակեցված և չվերականգնված ծայրամասային թաղամասը:
Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» ցուցասրահում տեղի ունեցավ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հերթական բարեգործական ցուցահանդես- վաճառքը: Հիմնադրամը ձևավորվել է 2009թ. ռուսաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ, որի նախագահն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիմնադրամի առաքելությունն է՝ օգնության ձեռք մեկնել օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին և նրանց ընտանիքներին: Այս ցուցահանդես-վաճառքը հիմնադրամի նախաձեռնած թվով երկրորդ նմանատիպ միջոցառումն էր: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում թվով 98 երեխա է բուժվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:
Դպրոցը, որում ներգրավված են լինելու միջազգային փորձ ունեցող դասախոսներ և փորձագետներ, նախատեսված է լինելու 13-18 տարեկան 650 աշակերտի համար:
Երկհարկանի հսկա շինությունը համալրված է եվրոպական ստանդարտին համապատասխան սարքավորումներով և տարատեսակ հարմարություններով: Սրահի ներսում առանձնացված խանութները գնորդին առաջարկում են համաշխարհային բրենդների վերջին հավաքածուների նմուշները:
Համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Երկու տարի առաջ Սպիտակ քաղաքի իմ տեսած տնակը նույն տեղում է: Իմ տեսած տնակում ապրող յոթ երեխաները նույն երեխաներն են: Իմ տեսած տնակում ապրող յոթ երեխաների մայրն իմ իմացած Նարինե Եղիազարյանն է:Ինձ արդեն ծանոթ Սպիտակ քաղաքի բազմազավակ մայր Նարինե Եղիազարյանն այսօր էլ խնդիրներից խոսելիս` աչքերը լցնում է: Երկու տարի առաջ տեսած արցունքոտ այդ աչքերը նույնն են: Երկու տարի առաջ երեխաների հայրը սարերում ուրիշների ոչխարներին էր պահում, որ յոթ երեխաների հացը հասցներ: