Ապօրինաբար պահվող հայերի փաստաբանները նորից հանդես են եկել արդարացման «դատավճիռներ» կայացնելու հերթապահ հայտարարություններով
Բաքվում այսօր կայացել է հայ գերիների (այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության) գործով հերթական շինծու դատավարությունը։ Այսօր փաստաբանները կրկին հանդես են եկել արդարացման «դատավճիռներ» կայացնելու հերթապահ հայտարարություններով։
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է դեկտեմբերի 11-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
