Էս տձև, փնթի ոստիկանական երկիրն ա ձեզ փաստորեն դուր գալիս, հա՞. Լիլիթ Բլեյան
Երգահան, երգչուհի Լիլիթ Բլեյանը ևս Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է բարձրաստիճան հերթական հոգևորականի՝ Արշակ Սրբազանի կալանավորման դրվագին. «Էս էժան իշխանություններին էինք մենք արժանի հա՞, ուրեմն։ Էս էժանությունն են մեր էն վսեմ ինտելեկտուալները գովերգո՞ւմ, սրան են գրքեր ու մտքեր ձոնում, հա՞։ Էս տձև, փնթի ոստիկանական երկիրն ա ձեզ փաստորեն դուր գալիս, հա՞։
Եթե իրոք դուր ա գալիս, ապա թույլ տվեք` այլևս չտխրեմ ձեր համար, քանի որ ստացվում ա` մենք իրար ոչ թե կորցրել ենք, այլ մենք իրար երբևէ չենք էլ ունեցել, էդ ամենը միֆ ա եղել ընդամենը։ Բա մարդ Արցախի պես դրախտը զոհի ու դիմացն էս ռաբիս տափակությունը ստանա՞։ Թո՜ւ…»
