Բոլոր ժամանակների 10 ազդեցիկ մոդելավորողները (լուսանկարներ)

Կոկո Շանել (Coco Chanel) կամ Գաբրիել Բոնյոր Շանել. Հայտնի ֆրանսիացի դիզայներ, ում ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը նորաձևության աշխարհից միայն նրան ընդգրկեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Կոկո Շանելն այն մոդելավորողն էր, ում ձեռքով կանացի հագուստն ազատվեց ճնշող կորսետներից, որոնք այն ժամանակվա հագուստների անբաժանելի մասն էին կազմում: Նա կանանց ցույց տվեց՝ ինչպես համադրել գեղեցկությունն ու հարմարավետությունը:

 

Կարդացեք նաև

Իվ Սեն Լորանը (Yves Saint Laurent). 20-րդ դարի ֆրանսիացի առաջատար մոդելավորողներից էր։ Հենց նա է համարվում unisex ոճի հիմնադիրը: Նա առաջինն էր, ում ցուցադրությունների ժամանակ պոդիումի վրա սևամորթ մոդելներ էին քայլում: Իվ Սեն Լորանն իր գործընկեր Պիեր Բերգեի հետ 1962թ. հիմնադրեց Իվ Սեն Լորան ընկերությունը: Չնայած մոդայի տունն արդեն գոյություն չունի, սակայն այդ բրենդը դեռևս պահպանվում է մայր ընկերություն «Գուչիի» կողմից: YSL բրենդը դեռևս հանդիսանում է մեր օրերի ամենամեծ պահանջարկ ունեցող պիտակը:

 

Քրիստիան Դիոր (Christian Dior). Նրա ամենավաղ հավաքածուն կոչվում էր «New Look»: «New look»-ը, որ թարգմանաբար նշանակում է նոր հայացք, նոր տեսք, առաջին հերթին «ավազե ժամացույցի» էլեգանտ ուրվագիծ է` փոքրիկ ուսեր, բարձր կուրծք, բարակ իրան և կլորիկ կոնքեր: «Dior»-ի այցեքարտերից է նաև «Lady Dior» պայուսակը: Առաջին էքսկլյուզիվ մոդելը ձեռք է բերել Ֆրանսիայի այն ժամանակվա Առաջին տիկին Բերնադտ Շիրակը:

 

Ալեքսանդր ՄակՔուին  (Alexander McQueen). Նրան 4 անգամ շնորհվել է «Լավագույն բրիտանական դիզայներ» կոչումը: ՄակՔուինի ստեղծած կայսրությունն իրենից ներկայացնում է ոչ միայն նրբաոճ զգեստներ, այլ նաև աքսեսուարներ, կոշիկներ, օծանելիք և կոսմետիկ միջոցներ: Նա ուներ մեծ պահանջարկ, ֆանտաստիկ գաղափարներ և մեծ հիացմունք էր վայելում:

 

 

 

Քելվին Կլեին (Calvin Klein). Մեծ ճանաչում և պահանջարկ ունեցող ամերիկյան մոդելավորողն իրական հաջողության հասավ՝ շնորհիվ փայլուն գովազդային գաղափարների:

Նա ստեղծեց բրենդ, որն արդեն ավելի քան 4 տասնամյակ ամենապահանջվածներից մեկն է:

Նա առաջինն էր, ով ջինսերը բարձրացրեց պոդիում՝ այն  դարձնելով առօրյա աշխատանքային սեքսուալ հագուստ:

 

 

Ջորջիո Արմանի (Giorgio Armani). Իտալացի մոդելավորող, ում կարիերան համարում են ֆենոմենալ: Նա ասպարեզ եկավ և հայտնեց իր մասին բավականին ուշ՝ 40 տարեկան հասակում: Ջորջիո Արմանին մարդկանց խորհուրդ է տալիս կրել այնպիսի կոստյում, որը սազում է տվյալ մարդուն, և որի մեջ մարդն իրեն հարմար և վստահ է զգում։ Այսօր «Արմանի» ընկերությունը թողարկում է օծանելիք, կոշիկ, աքսեսուարներ, ոսկյա զարդեր։ Նրա կոստյումները կրում են աշխարհի առավել հայտնի տղամարդիկ, և ցուցադրվում են մի շարք ֆիլմերում:

 

 

Վալենտինո Գարվանի (Valentino Garavani). Ստեղծել է «Valentino red»  զգեստները:

Նրա զգեստներն այնքան հարգված էին, որ հանդիսանում են ամբողջ աշխարհի պատկերասրահներում և թանգարաններում ամենաշատ ցուցադրվածները: :

 

 

 

 

Ջաննի Վերսաչի (Gianni Versace). Նրան բնորոշում էին որպես ժամանակի տրամադրությունը որսացող անձնավորություն: Նրա շքեղ ոճը միանգամայն համապատասխանեց 80-ականների աստղերին: Նա պրովակացիայի էր ենթարկում հանրությանը, նրա մոտ ամեն ինչ «չափազանց» էր. Զգեստները՝ չափազանց համարձակ կամ չափազանց վառ էին, նրա հավաքածուները ճառագայթում էին անկեղծ սեքսուալություն: Նա երբեք չէր վախենում փորձարկումներից: Վերսաչիի մահից հետո, նրա ընկերությունը սկսեց գլխավորել նրա կրտսեր քույրը` Դոնաթելան:

 

 

 

Վիվիեն Վեստվուդ (Vivienne Westwood). Բրիտանացի մոդելավորող, նորաձևության մեջ պանկ ոճի հիմնադիր: Նրան անվանում էին «սկանդալի թագուհի»: Վիվիենը չի դադարում ցնցել հանրությանը:

Պետք է ունենաս բացառիկ քաջություն, որպեսզի հավատարմորեն հետևես Vivienne Westwood-ի ոճին, այս ամենի հետ մեկտեղ՝ Vivienne Westwood-ը դիտարկվում է՝ որպես ժամանակակից նորաձևության կարևորագույն դերակատարներից:

 

 

 

Մարկ Ջակոբս (Marc Jacobs). Ամերիկացի մոդելավորող, Marc Jacobs բրենդի գլխավոր դիզայներ, նաև հանրահայտ «Louis Vuitton» ֆրանսիական նորաձևության տան ստեղծագործական տնօրենն է: Նրա հավաքածուներում զարմանալի կերպով համատեղվում են լիովին անհամադրելի հագուստի դետալներ: Ներկայումս «Marc Jacobs International» ընկերությանն են պատկանում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ «The Marc Jacobs Collection», «Marc by Marc Jacobs» և «Little Marc», որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարիքային սեգմենտը:

Պատրաստեց` ԱԻԴԱ ՂԱՐԻԲՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս