Թուրքիայից 2 համալսարան՝ Եվրոպայի 100 լավագույնների ցանկում

Եվրոպայի հեղինակավոր ճարտարագիտական և տեխնոլոգիական կազմակերպություններից մեկը՝ «Ինժեներական ծրագրերի եվրոպական վարկանիշը» (EngiRank) հրապարակել է Եվրոպայի 100 լավագույն ճարտարագիտական համալսարանների ցանկը։ Ներառվել են 300 համալսարան 36 երկրից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լավագույն հարյուրակում ընդգրկված է նաև երկու համալսարան Թուրքիայից։ Ստամբուլի տեխնիկական համալսարանը զբաղեցրել է 60-րդ տեղը, իսկ Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը 99-րդ տեղը։

Ցանկում տեղ են գտել այլ 16 համալսարան Թուրքիայից, բայց դրանք չեն ընդգրկվել լավագույն 100 համալսարանների ցանկում։

Տեսանյութեր

Լրահոս