Պուտինը երկօրյա այցով մեկնել է Հնդկաստան. Մոդին դիմավորել է և գրառում կատարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պալամի Հնդկաստանի ռազմաօդային բազայում. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լրատվամիջոցը նշում է՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անձամբ է դիմավորել ՌԴ նախագահին թռիչքուղու մոտ։ Այնուհետև երկու առաջնորդները նույն մեքենայով մեկնել են ոչ պաշտոնական հանդիպման. այն կլինի մասնավոր։

Հնդկաստանի նախագահ Մոդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հնդկաստան ժամանման կապակցությամբ X-ում ռուսերեն գրառում է հրապարակել:

«Ուրախ եմ Դելիում ողջունել իմ ընկերոջը ՝ նախագահ Պուտինին։ Անհամբեր սպասում ենք մեր հանդիպումներին այսօր երեկոյան և վաղը: Հնդկաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը ժամանակի փորձարկված է, այն հսկայական օգուտ է բերել մեր ժողովուրդներին»,- նշել է Հնդկաստանի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031