Հուսանք՝ էլի առիթներ կլինեն գլուխներս բարձրացնելու, բայց այսօր գլխահակ ենք, ու պիտի փորձենք փնտրել այդ առիթները, որպեսզի կարողանանք նայել միմյանց աչքերին, գլուխներս բարձրացնել ու կանգնել մեր հողի համար։ Ինձ հույս է ներշնչում զոհվածի մայր տիկին Ալիսի՝ հանրահավաքի շարքերում լինելը, նաև այն բոլոր երիտասարդների, որոնց ծնողները գտնվում են Արցախում։ Նրանցից շատերը պարզապես լուր չունեն իրենց ծնողներից, հարազատներից, եղբայրներից։
Եթե դիտարկենք այս իշխանության տարբեր կերպարների մինչիշխանական հետագիծը, կտեսնենք, որ շատերը եղել են Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ջատագովներ և աշխուժակներ։ Այն ժամանակ՝ դանդաղ, իսկ իշխանության գալով՝ ավելի սրընթաց անում են այն, ինչն իրենց քաղաքական կրեդոն է եղել, հիմա էլ կարծես անգամ էնդշպիլի են հասել, քանի որ գործընթացները շատ արագ են զարգանում։ Վեկտորի փոփոխությունն իրականում Հայաստանն արկածախնդրության ևս մեկ հանգրվանի բերել է նշանակում։ Այն, ինչ սրանք անում են, դիտարկվում է ոչ թե աշխարհաքաղաքական իրողությունների, այլ Հայաստանը կործանելու, վնասելու, վերջին անվտանգային փոքրիկ կռվաններից զրկելու համապատկերում։ Այլ կերպ մեկնաբանել այս ամենն ուղղակի հնարավոր չէ։
«Մարդը պիտի հասկանա սեփական սխալ արարքները, պիտի իմանա, որ մյուս անգամ չընկնի նույն որոգայթը, արհամարհի այն։ Ասում են՝ մենք՝ հայերս, այսպիսին ենք եղել, քննադատում են ուրիշ ժողովուրդների, օրինակ՝ հրեաներին, անվանում են քոչվորներ։ Անկախության բաղձալի օրվանից մինչև 2000 թվականը՝ տասը տարվա ընթացքում, 800 հազար մարդ լույսի ու գազի պակասության պատճառով թողել ու քոչել է այս երկրից։ Բայց լույսի ու գազի պակասի պատճառով 1948-ից ի վեր Իսրայելից որևէ հրեա չի գնացել։ Չկա մի վրացի ոստիկան, որը զոհված զինվորի մոր կծեծի»,- ամփոփեց Վահրամ Սահակյանը:
Ցանկացած ճգնաժամային իրավիճակում եկեղեցու առաքելությունը միշտ եղել է համախմբողի դերը ստանձնելը, և այսօր էլ Հայոց եկեղեցին իր կոչերով ու պատգամներով փորձում է համախմբել աշխարհասփյուռ հայ ժողովրդին հատկապես Արցախի խնդրի շուրջ։ Մայր Աթոռը քանիցս հայտարարել է, որ մենք չենք կարող և իրավունք չունենք հրաժարվելու Արցախից, մեր քույրերից ու եղբայրներից, քանի որ Արցախը մեր ազգի և ինքնության կարևորագույն մասերից մեկն է, այն անփոխարինելի է։ Ինչպես մեր մարմնի ցանկացած մաս է անփոխարինելի մեզ համար, որպեսզի գործենք իբրև առողջ օրգանիզմ, այնպես էլ Արցախն է։
«Պատերազմից հետո Ստեփանակերտը պիտի դարձնեինք համայն հայության մայրաքաղաք Երևանին հավասարազոր քաղաք։ Հայկական բոլոր կազմակերպությունները պիտի ոչ միայն մասնաճյուղեր ունենային Ստեփանակերտում, այլ միգուցե անգամ կենտրոնական գրասենյակները պիտի տեղափոխեին այնտեղ։ Մենք պիտի Բերձորի միջանցքը դարձնեինք երկկողմանի խցանված ճանապարհ։ Երբ Ադրբեջանը սկսեց այլընտրանքային ճանապարհ կառուցել, պարզ էր, որ այն արտագաղթի ճանապարհ է դառնալու։ Եթե նախկինը կոչվում էր կյանքի ճանապարհ, այս մեկը դառնալու է արտագաղթի ճանապարհ»։
«Այսօր Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ն հայտարարում են, թե հայտնի չէ՝ սահմանը որտեղով է անցնում, դա դեռևս պետք է որոշել։ Չէ՞ որ այդ քարտեզները գծագրել է ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբը, նշանակում է՝ նախկին բոլոր միութենական հանրապետությունները, այդ թվում՝ ՌԴ-ն, որևէ մեկի հետ սահման չունե՞ն, այսինքն՝ որպես անկախ երկիր՝ գոյություն չունե՞ն։ Եթե երկիրը սահման չունի, ուրեմն երկիր չէ։ 1991-ի դրությամբ վավերացված այդ քարտեզները ներկայացնում են մեր սահմանները, քանի որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ ՌԴ-ն անկախ երկրներ են դարձել այդ սահմաններով։ Եթե Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ն ասում են, թե այդ սահմանները գոյություն չունեն, դրանք իրականությունից հեռու պնդումներ են»,- ասաց Գալչյանը։
Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե հանուն ինչի է զոհվել իմ որդին և բոլոր այն տղաները, ովքեր իրենց կյանքը տվել են արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում, նաև այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր միջադեպերի հետևանքով։
«Այս բոլոր խնդիրների մասին պետք է հարցնել բոլոր թեկնածուներին, և դա պետք է անել ոչ թե մեկ անգամ, այլ հետևողական ձևով պատասխաններ ստանալ գոյաբանական հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ եթե որևէ թեկնածու Արցախը շատ կարևոր հանգամանք է համարում, օրակարգի կարևոր թեմա, ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում խուսափելու, խուսանավելու տեղ չի մնա, ու հստակ կերևա, թե որ թեկնածուներն ինչի համար են այդտեղ առաջադրված»։
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը սկսվել է ընդամենը քսան հոգուց:
«Նիկոլ Փաշինյանը մեր ալտեր-էգոն է։ Ցանկացած իշխանություն՝ աշխարհիկ թե հոգևոր, արտահայտում է այն, ինչ մենք մեզնից ներկայացնում ենք այս պահին։ Եթե մենք փոխվենք, մի հրաշքով, ավտոմատ ու անհասկանալի կերպով կփոխվեն նաև սրանք։ Հանրության մի քանի տոկոսն է ընդամենը ահազանգ հնչեցնում, վայնասուն դնում, փորձում հասկանալ, մյուսներն ինչո՞ւ չեն ընկալում, որտեղի՞ց եկան այդ մարդիկ։ Պատասխանն այդտեղ է, թե այդ ի՞նչ գենային ինժեներիա օգտագործվեց, որ նման անհայրենիք զանգված ստեղծվեց՝ զուրկ էմպատիայից։ Նրանց համար կարևորն այն է, որ իրենց խանութի դիմաց մաքուր լինի, վե՛րջ»,- ամփոփեց Էդգար Բաղդասարյանը:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։ Սահմանադրությունը ներառում է նաև նախաբանը, որը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, դա էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզխորհրդի՝ վերամիավորման մասին համատեղ որոշմանը։ Այն, փաստորեն, Սահմանադրության մաս է։ Շատ հաճախ ասում են, թե Սահմանադրության մեջ նման դրույթ ուղղակիորեն չկա, բայց հարկավոր է այն փնտրել նախաբանում, իսկ Անկախության հռչակագիրը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։
Այս հինգ տարվա ընթացքում մի շարք խայտառակությունների ականատես եղանք։ Օրինակ, երբ Սյունիքում բացվում էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը, հյուպատոսը հայ ժողովրդին կոչ արեց չվախենալ, քանի որ իրենք այնտեղ են։ Այսինքն, մեր պետությունը գոյություն չունի, և Իրանի հյուպատոսը հասկացրեց, որ քանի դեռ մեր պետությունը մեզ չի պաշտպանում, իրենք կպաշտպանեն։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կոչվածը կարծես մեկ դերասանի թատրոն լինի, բոլոր հարցերը նախօրոք պատրաստված են, նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ մեկ օր առաջ հավաքվում, փորձ էլ են անում, թե ով ինչ տոնայնությամբ ու դեմքի արտահայտությամբ պիտի հարց տա։ ՔՊ-ական կին պատգամավորներից մեկն իր ասածից այնպես էր ոգևորվել, իբր այնպիսի հարց է տալիս, որի պատասխանը հենց այդ պահին պիտի ճշտի։
Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ թվում է, թե 2018 թվականից առաջ մարդ չի ծնվել, ամեն ինչ տեղի է ունեցել 2018-ից հետո, այսինքն՝ ոչինչ չի եղել, և դրանից հետո է մեր կյանքն ինչ-որ կերպ այսպիսին դարձել։ Առաջնորդության մասին տարբեր պատկերացումներ կան, ոմանք ասում են, թե եկեղեցին պիտի զանգեր հնչեցնի, փողոցն առաջնորդի, և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն բոլոր զգացումները, որոնք մարդիկ ունեն այսօրվա իշխանություններից ազատագրվելու համապատկերում, մեծամասամբ տեսնում են եկեղեցու առաջնորդությամբ։ Սակայն այսօր տեղի ունեցող բոլոր քննարկումներում այդպիսի առաջնորդության հարց՝ որպես առաջնային կետ, դրված չէ։
Այսօր օբյեկտիվորեն որևէ բան գովել հնարավոր չէ, տեսնում ենք միայն միմյանց գովելու և փնովելու սուբյեկտիվ մոտեցումներ, իսկ ահա օբյեկտիվ չափումը մեզնում արդեն շատ վաղուց առկա չէ։
«Մեզ այսօր դիմակայելու համար որակ է պետք, ոչ թե քանակ։ 2018-ն ապացուցեց, որ քանակը երբեք որակ չի բերում։ Ժողովրդի մեծամասնությունը երբեք ճիշտ չի լինում։ Ժողովրդավարություն ասված չարիքը միայն մեզ մոտ այսկերպ իրագործվեց։ Մի կին ասում է, թե՝ թքած Արցախի վրա, հազիվ պրծանք, ի՞նչ ասես։ Սրանք չեն էլ թաքցնում, որ սա իրենց երկիրը չէ։ Սրանց չարժե մահ ցանկանալ, մահն ամեն մեկի բանը չէ։ Դավաճանից ավելի վտանգավոր է անդեմ մարդը, քանի որ նրա դեպքում հարվածի ուղղությունը չգիտես, անսպասելի է հարվածում։ Անդեմ մարդը սկսում է տգիտությունից ու դատարկությունից»:
Դժվար է ասել՝ ինչպե՞ս արգելափակել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, նախ պետք է հասկանալ՝ այդպիսի համաձայնագիր առհասարակ կստորագրվի՞, թե՞ ոչ։ Իշխանությունն ակնհայտորեն գնում է այդ ճանապարհով, դա չի թաքցնում, բաց տեքստով, ուղիղ խոսում է այդ մասին, ասում է, թե կգնա խաղաղության, և մենք վճարելու ենք դրա գինը։ Բայց հարց է՝ Ադրբեջանը կգնա՞ այդ «խաղաղությանը», քանի որ նրանց […]
«Այս իշխանությունն իր գոյությունը փորձում է ապահովել իբր խաղաղության օրակարգով։ Իրականում այս ռեժիմը գոյություն ունի միմիայն շնորհիվ այն վախերի, որոնք հենց իրենք են ստեղծել։ Հայտնի է, որ զանգվածներին ղեկավարելու համար նրանց պետք է վախեցնել և բարոյալքել։ 44-օրյա պատերազմը, ցավոք սրտի, այդ վախերը մտցրել է հայ ժողովրդի մեծ հատվածի մեջ»։
«Երբ երկրի համար ինչ-որ մեծ հարցեր են արծարծվում, կողքից միշտ անհասկանալի ու քրեածին պատմություն է հայտնվում, հիմա էլ թմրանյութի պատմությունն է շրջանառվում։ Ի՞նչ եղավ այդ երեք տոննա կոկաինը, ո՞վ էր ստանում այն։ Բա հասարակությունը չիմանա՞ այդ հարցերի պատասխանները։ Իսկ սսկված մնալու արանքում մի ամբողջ երիտասարդ սերունդ կարող է կործանվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդ քանակի թմրանյութ է մտնում երկիր։ Իսկ այն սերունդը, որը կնստի թմրանյութի վրա, վերջնականապես կկործանի մեր երկիրը, քանի որ նրա համար ոչ թե երկիրն է կարևոր, այլ իր դեղաչափը»։
Հերոսածին մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումն ուղղակի անբարոյականություն է, քանի որ այլընտրանքային խափանման միջոցները բազմաթիվ են, և տիկին Գայանեին կալանքի տակ պահելը բարոյական որևէ կանոնի մեջ չի տեղավորվում։ Պարզ է, թե ինչ ահռելի ճնշումների և բիրտ ուժի է ենթարկվել տիկին Գայանեն՝ իր պայքարի ենթադրյալ դադարեցման համար, խոսքը նաև հոգեբանական ճնշման մասին է, որին ենթարկվել են նա և իր ընտանիքի անդամները։ Ամոթ է, որ 2023 թվականին դեռևս նման որոշում է կայացվում, դատական իշխանությունը պետք է ներողություն խնդրի տիկին Գայանեից։
Անբարոյական գույների ժամանակներում ենք ապրում, և դրա ամենացավոտ դրվագը մեր զոհերի ծնողների հանդեպ կատարվողն է։ Ոչ երանի այն ընտանիքին, որը չի գիտակցում ու պատկերացնում, որ դա կարող էր նաև իր հետ պատահել, իրենց զավակը կարող էր զոհվել։ Պատերազմի յուրաքանչյուր զոհը մեր մեծ ընտանիքի անդամ է, և միայն պետության զգացողություն ունեցող անձը կարող է այդ զգացումն ապրել։
Փաշինյանի հիմնական խոսույթը խաղաղության օրակարգն է, որն օր օրի դե ֆակտո ձախողվում է, իսկ Ադրբեջանի նախագահի ասելիքն այն է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մի կողմ, բայց գետնի վրա իրենք այլ բան են անելու։
«Մարդկության պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ պետության ղեկավարը խոսում է այդ պետության վերացման մասին։ Նա ասում է՝ չորս կողմից մեր պետությունն ուզում են վերացնել։ Բացի Ադրբեջանից և Թուրքիայից՝ կարո՞ղ է այլ պետության անուն տալ, որն ուզում է մեր պետության կործանումը։ Մնացածը կարծես թե պիտի մեզ բարեկամ ու դաշնակից լինեն։ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար խոսում է արցախահայության էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի մասին»։
Այսօր կառավարման ճգնաժամ չկա, քանի որ վերջին տարիներին առհասարակ չկա կառավարում, երկիրը փլուզվում է՝ մեր վերնախավի, մտավորականության, բնակչության նիստուկացի և բարքերի պատճառով։ Դարերով կուտակված այս ախտերը պարբերաբար պայթում են մեր գլխին, ինչպես 1920-ին՝ Ալեքսանդրապոլի, հիմա էլ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրով։ Երբ հարցը հասնի Երևանին, և թշնամին տարբեր ուղղություններով մտնի մայրաքաղաք, մինչև չհասնի Կասկադի սրճարաններ՝ մարդիկ այնտեղ հանգիստ կսրճեն և սրանց կսատարեն։
Բոլորս՝ երիտասարդներից մինչև տարեցներ, պիտի մասնակցենք Ջահերով երթին, որ աշխարհն իմանա՝ ինչ ենք կորցրել։ Պետք է առաջ շարժվել, որ ներսի և դրսի թուրքը զգա՝ ով ենք մենք։ Մենք դա կարող ենք։ Բոլոր դարերում էլ դժվարություններ ունեցել ենք, բայց սա սարսափելի վիճակ է, քանի որ ներսի թուրքն ու դավաճանն ավելի շատ է, քան դրսինը։ Անդրանիկն ասում էր՝ հայրենիքը փրկելու համար նախ ներքին թուրքից ու դավաճանից է պետք ազատվել։
Մենք հանրության տարբեր սեգմենտների նկատմամբ մեր վերաբերմունքը փոխելու խնդիր ունենք և ստիպված կշեռքի նժարին պիտի դնենք՝ ի՞նչն ենք կարևորում։
Սյունիքի Տեղ գյուղի ուղղությամբ՝ հայկական և ռուսական անցակետերի միջև, արդեն տեղադրված է ադրբեջանական դրոշը, այնտեղ կա թշնամու ռազմական ներկայություն, շուտով նրանք կհայտարարեն, որ անցակետ էլ ունեն։ Օրինակ, Լավրովն ասում էր, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ հայկական և ռուսական անցակետերի միջև ադրբեջանական անցակետ չպետք է դրվի։
Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, քաղաքական չէ, սա արժեհամակարգային ճգնաժամ է, բայց քանի՞սն են այն մարդիկ, որոնք չեն համակերպվել այս ամենի հետ։ Պետք է մոբիլիզացնել մարդկանց այնպիսի քանակ, որը կբերի փոփոխության, ոչ թե հոգու հանգստության համար անել հերթական հանրահավաքը, քանի որ այն պիտի վերջին «կրակոցը» լինի։ Կյանքը ցույց տվեց, որ եթե նախկինները ոչինչ չեն անում, որևէ այլ մեկը ոչինչ չի անում, բացի այդ՝ նախկիններից լավ ոչ ոք չի կարողանում քաղաքական պայքար մղել։
Բավական հաճախացել են նոր էսկալացիայի մասին խոսակցությունները, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով, ինչն ահաբեկության է նմանվում։ Չի կարելի նման բան անել, քանի որ, երբ երկրի իշխանությունները խոսում են էսկալացիայի, պատերազմի վտանգի մասին, միաժամանակ պիտի ասեն նաև, թե երկիրն ինչպե՞ս է պաշտպանվելու և հետ մղելու այդ հարձակումը, հակառակ դեպքում այն դառնում է սպառնալիք ժողովրդի նկատմամբ։
«Գոյը» միայն թատրոնի անուն չէ, մենք այսօր գոյամարտի մեջ ենք, և դա միայն թատրոնի մաստշաբով չէ, վիճակն իսկապես շատ լուրջ է։ Հայաստանն ընդունեց Հռոմի ստատուտը, որով կարող է ձերբակալել Պուտինին։ Սրանք փորձելու են Պուտինին ձերբակալե՞լ։ Պատկերացրեք, թե դրան ինչ պատասխան կարող է լինել, և մենք դարձյալ ասելու ենք՝ ռուսները մեզ կրկին մեջքից խփեցին։ Այս պայմաններում մենք, բնականաբար, գոյամարտի մեջ ենք՝ մեր թատրոնի մասշտաբների մեջ, խոսում ենք արվեստի լեզվով։ Ինչ-որ մարդիկ, որոնք երբեք արվեստ բառն էլ չեն լսել, սկսում են արվեստի մասին ՊՈԱԿ-ներով խոսել։