Հարավային Կովկասում առաջին անգամ տեղի կունենա Միջազգային ՊԼԱՍ-Ֆորում․ Երևանը կընդունի FinnoWay Armenia 2025-ը

2025 թվականի նոյեմբերի 11–12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ, Երևանում առաջին անգամ կանցկացվի Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ Միջազգային ՊԼԱՍ-Ֆորումը FinnoWay Armenia 2025-ը։

Միջոցառման կազմակերպիչը PLUS Group ընկերությունն է, գործընկերը՝ Armenian Card ազգային վճարային համակարգը։

Ֆորումը նվիրված է պետական կառույցների, ֆինանսական հատվածի, առևտրային ռիթեյլի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտների փոխգործակցության և թվայնացման հարցերին։ Միջոցառման ռազմավարական խնդիրների շարքում են՝ թվային փոխակերպման խթանումը, տնտեսության նորարարական աճի խրախուսումը, միջազգային համագործակցության ամրապնդումը և ֆինանսական ու տեխնոլոգիական էկոհամակարգերի արդյունավետությունն ու կայունությունը բարձրացնելու ուղղությամբ նոր հեռանկարային նախագծերի զարգացումը։

ՊԼԱՍ-Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն միջազգային փորձագետներ, պետական մարմինների և կարգավորող կառույցների ներկայացուցիչներ, առաջատար բանկերի և ֆինանսա-տեխինկական ընկերությունների ղեկավարներ, ՏՏ-պարկերի և ակսելերատորների պատասխանատուներ, ֆոնդային բորսաների, վենչուրային (նորարական գաղափարներ) և ներդրումային կառույցների, ապահովագրական կազմակերպությունների, հեռահաղորդակցական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մանրածախ առևտրի, էլեկտրոնային առևտրի (e-commerce) և կրիպտոարդյունաբերության մասնակիցներ Հայաստանից, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներից, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններից։

ՊԼԱՍ-Ֆորումը FinnoWay Armenia 2025 նախատեսում է դառնալ տարածաշրջանի ամենաներկայացուցչական հարթակներից մեկը՝ միավորելով ավելի քան երկու հազար մասնակիցների, ընկերությունների թոփ մենեջերների և ավելի քան հարյուր բանախոսների։ Միջոցառմանը սպասվում է ավելի քան հարյուր գործընկեր և հովանավոր ընկերությունների մասնակցություն։

Ֆորումը ավանդաբար աչքի է ընկնում բարձր մասնագիտական փորձաքննությամբ և շուկայի վերլուծության նկատմամբ օբյեկտիվ մոտեցմամբ։ Նրա առաքելությունն է ստեղծել արդյունավետ հաղորդակցական հարթակ՝ պետական կառույցների և բիզնես համայնքի ներկայացուցիչների կառուցողական երկխոսության համար։ Առանձին ուշադրություն է դարձվում մասնակիցների գործնական փոխգործակցության, ձեռնարկատիրական նախաձեռնությունների զարգացման և ազգային ու միջազգային կորպորացիաների, ստարտափ էկոհամակարգերի և ներդրումային կառույցների ներկայացուցիչների փորձի փոխանակման հարցերին։

Ահա այն բանախոսները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը սպասվող ֆորումին՝

  • Յաննոս Ասխիոտիս, Pnyx Hill & GRC Partners ընկերության կառավարչական գործընկեր, Revolut Digital Technologies և StoneX Europe ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ
  • Ռաֆալ Թրեպկա, Mastercard ընկերության Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների հաճախորդային լուծումների գծով փոխնախագահ
  • Մարտին Գալստյան, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նախագահ
  • Շինի Սո, Tencent Cloud International-ի բիզնեսի զարգացման տնօրեն
  • Դոկտոր Լեյլա Քեսեր Բերբեր, պրոֆեսոր, TETHYS Gateway Trading-ի նախագահ
  • Ջերեմի Բեկաշե, Fireblocks ընկերության վաճառքի տնօրեն (Ֆրանսիա և Կովկաս)
  • Դարպան Շահ, լիազորված գործընկեր, Paynovator Advisory խորհրդատվական ընկերություն (Հնդկաստան), որը աջակցում է միջազգային վճարային ընկերություններին իրենց բիզնեսի կազմակերպման գործում Հնդկաստանում և Ասիայում
  • Գևորգ Մանթաշյան, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջին փոխնախարար
  • Հովհաննես Խաչատրյան, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
  • Ներսես Երիցյան, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն
  • Վախթանգ Աբրահամյան, Badalyan Brothers խմբի տնօրենների խորհրդի անդամ, Յունիբանկի վարչության նախագահի խորհրդական և Grant Thornton Armenia-ի գլխավոր տնօրենի խորհրդական
  • Դմիտրի Դուբինին, Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգի («Мир» վճարային համակարգ) գլխավոր տնօրեն
  • Մարիա Սպարտալիս, ֆինանսական ռազմավար, Spartalis Capital հիմնադրի (Շվեյցարիա)
  • Դիաս Երմագանբետով, Big Sky Capital վենչուրային ֆոնդի ներդրող

և շատ ուրիշ առաջատար մասնագետներ ֆինանսական, առևտրային, ՏՏ և հեռահաղորդակցական ոլորտներից։

Միջազգային ՊԼԱՍ-Ֆորումը FinnoWay Armenia աջակցում է ստարտափ շարժմանը։ Ֆորումի շրջանակում կներկայացվի «Ստարտափների պողոտա» նախագիծը, որտեղ կներկայացվեն հեռանկարային և նորարարական նախագծեր։

PLUS Group ընկերությունը միջազգային ՊԼԱՍ-Ֆորումներ է կազմակերպում 2009 թվականից։ ԵԱՏՄ երկրների համար առաջին ֆորումը տեղի է ունեցել է 2019 թվականին։ 2021 թվականից ընկերությունը սկսել է ակտիվորեն ՊԼԱՍ-Ֆորումներ կազմակերպել նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար։

Հարավային Կովկասում առաջին Միջազգային ՊԼԱՍ-Ֆորումը FinnoWay Armenia 2025-ը կանցկացվի Երևանում՝ «Մերիդիան» ցուցահանդես-կենտրոնում։ Կազմկոմիտեն հրավիրում է համագործակցության Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող այն ընկերություններին և կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են համատեղ նախաձեռնությունների զարգացմամբ, ընթացիկ նախագծերի իրականացմամբ և գործարար համագործակցության ընդլայնմամբ։

Միջոցառման պաշտոնական կայք.

Գրանցումը հետևյալ հղմամբ.

 

Տեսանյութեր

Լրահոս