Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել Քրեական օրենսգրքի ամենածանր հանցանքները և պետք է հայտնվի անազատության մեջ․ Գևորգ Պետրոսյան

Հայաստանը բռնապետության, խուժանապետության և պոռնկապետության բաստիոն է։ Այն մարդը, որը խոսում է ժողովրդավարությունից՝ գլխավոր անթրաշը, ժամանակին շահարկում էր մի քանի թեմա, այդ թվում՝ նախևառաջ՝ քաղբանտարկյալների առկայությունը։ Եվ այսօր այդ երկոտանին չի ուզում ընդունել, որ Հայաստանում աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալներ կան։ Նախկինում ևս եղել են քաղբանտարկյալներ, դա հերքել՝ նշանակում է նայել ճշմարտության երեսին և այլ բան խոսել։ Ուղղակի այն ժամանակ քաղաքական բանտարկյալի կարգավիճակում հայտնվում էին մարդիկ, որոնց գոնե ինչ-որ ծանր արարքներ էին վերագրվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավագիտության թեկնածու Գևորգ Պետրոսյանը:

«Օրինակ, Տաթև Արցախը, լինելով զոհված ազատամարտիկի քույր, ընդամենն օգտվել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով իրեն և բոլորիս վերապահված՝ կարծիք արտահայտելու ազատության իրավունքից։ Մի երկիր, որի Սահմանադրության մեջ գրված է, որ այն իրավական և ժողովրդավարական պետություն է, ինչպե՞ս կարող է կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքն իրացնելու համար կալանավորել աղջկան, կնոջը, երկու մանկահասակ երեխայի մորը։ Նման բան երբևէ չի եղել, ոչ մի իշխանության օրոք նման խուլիգանություն և խուժանություն չի եղել»,- ասաց հասարակական գործիչը:

«Նախկինում մենք ունեցել ենք քաղաքական հետապնդումներ, Արմեն Աշոտյանի հետ ունեցել ենք սուր և իրարամերժ դիրքորոշումներ։ Բայց այդ քաղաքական հակասությունները երկրորդ պլանում են, այսօր կա իրավունքի խնդիր։ ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է։ Իսկ այսօր ՀՀ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանը թքում է այդ հոդվածի վրա, իր թափառախմբի վարքագծով ցույց է տալիս, ապացուցում, որ մարդը ոչ միայն բարձրագույն արժեք չէ, այլև ցածրագույն արժեք է։ Դատական գործընթացները, իրավապահ մարմինների գործողությունները պետք է անպայման հաշվի առնեն արդարության սկզբունքը։ Օրինակ, Տաթև Արցախը, Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը և այլք անազատության մեջ են, բայց ազատության մեջ է մի մարդ, որը թույլ է տվել Քրեական օրենսգրքի ամենածանր հանցագործությունները»,- նշեց Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Նախկին պատգամավորը հիշեցնում է, որ Քրօրի 418-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է պատասխանատվություն պետական դավաճանության համար, սանկցիան էլ 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկումն է.

«Բացի այդ, Քրօրի 420-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն սահմանադրական կարգը տապալելու համար, դրա համար նախատեսված է 10-15 տարվա ազատազրկում։ Վերջապես, Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Դրա համար ևս նախատեսված է 10-15 տարվա ազատազրկում։ Այս արարքների հեղինակը ՀՀ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանն է, նա ի՞նչ գործ ունի ազատության մեջ։ Խոսում են դատախազության գործունեության օրինականության և իրավապահ մարմինների՝ քաղաքացիների նկատմամբ հավասար վերաբերմունքի մասին։ Չէ՞ որ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Իսկ իրականությունն այն է, որ ոչ ոք էլ օրենքի առաջ հավասար չէ, ամեն մեկի նկատմամբ դրսևորվում է ընտրանքային վերաբերմունք»:

«Որոշ անասուններ արտոնյալ են։ Այսօր Ալեն Սիմոնյանի նման՝ իրավաբանությունից անգրագետ երկոտանին իրեն թույլ է տալիս Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով՝ իշխանական լիազորությունների սահմանազանցում։ Ի՞նչ է անում նա իր կարծիքն արտահայտող քաղաքացու նկատմամբ՝ իր անվտանգության աշխատակիցներին, որոնց առաքելությունը բացարձակապես այլ է՝ Ալեն Սիմոնյանի ջանդակը պաշտպանելն է, հանձնարարում է, որ այդ մարդու թևերը ոլորեն, որպեսզի թքի նրա երեսին։ Նա ի՞նչ տղա, նա միայն անձնագրով է տղա, նման բան կարելի՞ է անել»,- ամփոփեց Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս