Կաթողիկոսի բռնի փոփոխությունը, եթե հաջողվի, կունենա աշխարհաքաղաքական բնույթ, ինչը հղի է ծանր հետևանքներով. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կաթողիկոսի բռնի փոփոխությունը, եթե հաջողվի, կունենա աշխարհաքաղաքական բնույթ, ինչը հղի է ծանր հետևանքներով։ Մի պահ ենթադրենք, որ դա հաջողվի և կաթողիկոսին «ընտրի ժողովուրդը»։

Առաջանում է հարց՝ ո՞ր ժողովուրդն է ընտրելու, եթե «Իրական Հայաստանի»՝ բա մյո՞ւս հատվածները: Ենթադրենք, որ ոչ «Իրական Հայաստանի»” ժողովուրդն, ասենք Ռուսաստանի Հայ Եկեղեցու հետևորդները, չընդունեն «Իրական Հայաստանի» ժողովրդի ընտրությունը, իսկ Ամերիկայի ու Ֆրանսիայի ժողովրդի մի մասն ընդունի, իսկ մյուս մասը չընդունի, Արգենտինայի, Պարագվայի ու Բուլղարիայի հայ ժողովրդին էլ մի կողմ դնենք։ Մի կողմ դնենք նաև Հայաստանի ոչ «իրական» հատվածը։

Հիշեցնեմ, որ կաթողիկոսն ամենայն հայոց է, այլ ոչ՝ «Իրական Հայաստանինը»։

Մոտավոր հաշվարկով, մոտ 17 նոր կաթողիկոսներ ենք ունենալու, որոնք միմյանցից զզվելու են՝ այդ թվում միմյանց հանդեպ խորթություն են զգալու այդ նոր կաթողիկոսների նոր համայնքները։ Ամեն մի գերտերություն, անգամ ո՛չ գերտերություն, որտեղ Հայ Եկեղեցու թեմ կա, իր համար կաթողիկոս է կարգելու, իր քաղաքական և աշխարհաքաղաքական շահերից ելնելով, և դա դեռ լավ տարբերակ է։ Օրինակ, հաշվի առնելով Վրաստանի ներկայիս քաղաքական վիճակը, իրենց պետք է որ նիկոլական հայ եկեղեցի` 5-րդ շարասյուն ունենան իրենց երկրում, կփակեն ու թեման կվերջանա: Եվ սա դեռ առաջին թռուցիկ հայացքից. իրականում հետևանքները լինելու են էլ ավելի կատաստրոֆիկ։

Փորձեք գուշակել՝ ով է համատարած ատելության մթնոլորտում իրեն զգում ինչպես ձուկը ջրում, ավելին՝ ատելությունից սնվում ու կենսական էներգիա ստանում»։

Տեսանյութեր

Լրահոս