«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախն այսօր պատանդ է։ Եթե առանց կրակոցի տալիս ենք Քարվաճառն ու Քաշաթաղը, նշանակում է՝ Արցախը հայտնվում է պատանդի կարգավիճակում։ Ո՞ր ազգն իր հայրենիքի մի հատվածը կզիջի թշնամուն»,- ասաց քաղաքական գործիչը։
Եթե համարենք, որ այս իշխանությունն անփորձ ու անգրագետ է, կարող է նրա արած հայտարարությունների կապակցությամբ տարակուսանք առաջանալ, բայց եթե հարցին մոտենանք այն վստահությամբ, որ սա դրսից բերված իշխանություն է և գործում է բացառապես ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի, ամեն ինչ տեղն է ընկնում։
44-օրյա պատերազմում պարտվել է քաղաքական և ռազմական հրամանատարությունը, առաջին հերթին՝ գերագույն հրամանատարը, պատասխանատվությունը նրանն է և ոչ թե շարքային զինվորինը: Ակնհայտ է, որ առնվազն աղետալի նոյեմբերի 9-ից հետո պետք է լիներ այլ իշխանություն։ Աննախադեպ բան է՝ այս իշխանությունն ամբողջ աշխարհին ադրբեջանական թեզեր է ներկայացնում, որոնք կասկածի տակ են դնում մեր 30 տարվա պայքարը հանուն ճշմարտության, ազգային-պետական շահերի, հարցականի տակ է դնում յուրաքանչյուր հայի և հայաստանցու գոյության իմաստը։