Գումար չլինելու պատճառով սպորտային մարմնամարզության երիտասարդական թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ մարզիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել։

«Ֆինանսի՝ գումար չլինելու պատճառով սպորտային մարմնամարզության երիտասարդական թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը, որն այս տարի ացկացվում է Ֆիլիպիններում՝ մայրաքաղաք Մանիլայում,- ասել է Սերոբյանը՝ նշելով,- Ցավոք, չունենք այնպիսի մարզիկ, որ գնար ու հաղթեր, բայց, ամեն դեպքում, գոնե ներկայություն պետք էր ապահովել»։

Մարզիչի խոսքով՝ դրսի սպորտսմենները զարմացել են՝ իմանալով, որ Հայաստանը մասնակցություն չի ունենա։

«Իմ խնդրանքն է՝ գումարը հատկացվի ավելի վաղ, որ հասկանանք և պլանավորենք մեր անելիքները»,- ընդգծել է Հակոբ Սերոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս