Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
Համաժողովրդական շարժմանը միացել են նորապսակներ
Տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Ողջ Սյուռքը ձեզ հետ է, մենք քաջ գիտենք, որ Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահի մեջ է։ Ստեփանակերտ-Երևան համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ցուցադրված տեսաուղերձում ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
Արցախը լինելու է հայկական՝ դադարեցրեք ցեղասպանական շրջափակումը. Լարիսա Ալավերդյան
Մի էշի չափ էլ չկա՞ք, ինչո՞ւ եք համակերպվել պարտվածի հետ. Դավիթ Հակոբյան
Եթե պայքարում ենք, բացառապես հաղթանակի համար. Անահիտ Ղարաղազարյան
Արցախին այսօր պետք է անվտանգություն և հաց. Համլետ Պետրոսյան
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ անթույլատրելի է համարել քաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի շրջափակումն ու ժողովրդի սովն Ադրբեջանի կողմից օգտագործելը:
Որպես թերթի հրատարակիչ, ես հաճախ եմ ստանում ենթադրյալ փաստացի «լուրեր», սակայն որոշակի ստուգումներից հետո պարզում եմ, որ դրանց մեծ մասը բամբասանք է:
Համաժողովրդական հանրահավաք՝ Ստեփանակերտում. ՈՒՂԻՂ
Էս համեմատությունը անբարոյական ա, ու ես կյանքում ինձ նման բան թույլ չէի տա, եթե ՀՀ առաջին դեմքը չորոշեր առանց այն էլ խորացած անհանդուրժողականությունը Արցախի ու Հայաստանի մեջ ավելի թարմացներ։
Նիկոլն այնքան կապ չունի քաղբանտարկյալների հետ, որքան կապ չունի Արցախի հանձնման, 5.000 զոհերի հետ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը բարդացնում է բանակցային գործընթացը: Այս մասին հուլիսի 25-ին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մոսկվայում:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, այս ֆորմատով սա Փաշինյանի վերջին ասուլիսն էր և կգտնվեն մարդիկ, ովքեր խորհուրդ կտան նրան այլևս գետնին հավասարված վարկանիշով այսպիսի ասուլիս չանել կամ գոնե մոդերատոր ունենալ: Լրագրողները նրան ջախջախեցին և որպես լրագրող և որպես քաղաքական գործիչ, իսկ որպես վարչապետ նա ինքն իրեն ջախջախեց:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ արցախցիներ, զգո՞ւմ եք՝ ի՜նչ աստիճան ա ձեզ ատում գերագույն դավաճանը։ Իրեն հայհոյողներին էլ, իրենից զզվողներին էլ, իրեն ենթարկվողներին էլ, իր խաղը խաղացողներին էլ, իրեն չեստ տվողներին էլ – բոլորիդ՝ ծեր ու մանուկ, կին ու տղամարդ, ողջ ու հանգուցյալ։ Բոլոր-բոլորիդ»։
Այսօր Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե երբ հասկացավ, որ իր նախընտրական ծրագիրը չի աշխատում, ինչո՞ւ չգնաց նոր ընտրությունների, ասաց, որ այս տեսակետը չի կիսում, քանի որ իրենց նախընտրական ծրագրում գրված է, որ նվազագույն կենսաթոշակը պետք է համապատասխանի պարենային նվազագույն զամբյուղին։
Մեծ վստահություն կարող ենք ունենալ, որովհետև ՀՀ կառավարությունը այդ նարատիվը և այդ քաղաքականությունը համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
168.am-ն ասուլիսում ներկայացրեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որը պատգամավորը տրամադրել էր խմբագրությանը։
– Ի՞նչ եղավ Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացումը, և նրանք արդյո՞ք վերադարձան ելման դիրքեր, քան հայտնի միջադեպն էր և զոհերը, որ ունեցանք:
Նիկոլ Փաշինյանին հրավիրած ասուլիսի ժամանակ հարց է ուղղվել՝ Ադրբեջանում պաշտոնական և փորձագիտական մակարդակում շատ է խոսվում Արցախի ուղղությամբ հնարավոր ռազմական գործողությունների, Արցախում «հայկական զինված խմբավորումները չեզոքացնելու մասին»՝ նկատի ունենալով Պաշտպանության բանակը, պատրա՞ստ են ՀՀ զինված ուժերը հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել մեր հայրենակիցների անվտանգությունը:
Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հի՞նչ կասիս, թա «որ կինս Ստեփանակերտում էր, Ստեփանակերտ կին չկար»… փաստորեն ես տղամարդ ում։
Իշխանամերձ լրատվամիջոցներից մեկն ասուլիսում Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք շարունակում է մնալ 2015 թվականին արտահայտած այն կարծիքին, որ «Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ»:
News.am-ի հարցը Նիկոլ Փաշինյանին կրկին ձայնագրության տեսքով էր: Արցախցի կինը հիշեցրեց լուսանկարը, որում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ներկայացրել էր իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը, և վրդովմունքով արձանագրեց, որ մինչ արցախցիները հացի խնդիր ունեն, նա նման լուսանկարներ է տարածում։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն այսօր, թերևս, մի քանի անցանկալի շեղումներ ունեցավ. դրանցից մեկն Արցախի բնակչի հարցն էր: Հեռախոսով հնչեցված հարցը, տպավորություն էր, որ հունից հանեց ասուլիսում իր հունը դժվարորեն պահող պաշտոնյային: Իսկ Արցախի բնակչին՝ 44-օրյա պատերազմի մասնակից Միքայելին, հարց տալու հնարավորություն էր տվել լրագրողը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանին հրավիրված ասուլիսի ժամանակ 24News-ի լրագրողը հարց է ուղղել նրան՝ Արցախի ժողովուրդն իր ապագան չի տեսնում Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ հանրաքվե չի անցկացվում՝ պարզելու՝ այն ժողովուրդը, որին պատկանում էր իշխանությունը, համաձա՞յն է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում:
Կապիտուլյանտը, որը տողատակերում անընդհատ խոստովանում է, որ աշխարհում ոչ մի պետություն իրեն բանի տեղ չի դնում, և թքած ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքի վրա՝ հայտարարում է, որ «ինքն իրեն մեղավոր է զգում, բայց չգիտի թե ինչում»: Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ, սա ծաղր է հայրենիքի կորստով ցավացող հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, սա ծաղր է ցեղասպանության ռիսկի առջև կանգնած հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ:
Եվրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները հուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները։