Սեպտեմբերի 27-ին ժամը 8:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել տեղահանված 42,500 արցախցի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը։

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակը:

Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից:

«Սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է»,- ասաց ՀՀ վարչապետի խոսնակը։

Բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․

Սյունիք – 1465

Վայոց ձոր – 810

Գեղարքունիք – 976

Տավուշ – 298

Արմավիր – 200

Արագածոտն – 30

Շիրակ – 203

Կոտայք – 20

«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930