Կայացել է Բլինկեն-Ալիև հեռախոսազրույցը․ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելության տեղակայումը թույլ տալու իր խոստումը։

Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հայտնելով, որ երեքշաբթի՝ սեպտեմբերի 26-ին կայացել է Բլինկեն-Ալիև հերթական հեռախոսազրույցը։

«Պետքարտուղարն այսօր կրկին զրուցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունն ու անվտանգությունն անվերապահորեն ապահովելու, խաղաղ բնակչության ազատ տեղաշարժի և ԼՂ մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը»,- նշել է Միլլերը։

Զրույցի ընթացքում Բլինկենը հիշեցրել է Ալիևին այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելությունն ընդունելու իր խոստումների մասին։

«Մենք ակնկալում ենք, որ նա չի դրժի դրանք (խոստումները – խմբ․)», – նշել է Միլլերը:

Տեսանյութեր

Լրահոս