Ադրբեջանը Արցախի դեմ հարձակման հետևանքով ունի 192 զոհ

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ հարձակման հետևանքով ունի 192 զոհ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ 192-ից 180-ը ՊՆ զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ-ից, մեկը՝ քաղաքացիական անձ։ 11 անձի ինքնությունը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։ Ադրբեջանն ունի 511 վիրավոր զինվորական և 1 քաղաքացիական անձ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակվեց Ադրբեջանի Հանրապեության վրա։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմաններից էր՝ Պաշտպանության բանակի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումն Արցախից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Տեսանյութեր

Լրահոս