ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է անում հումանիտար մուտք ապահովել պայթյունից տուժածներին օգնելու համար

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է անում ապահովել անհրաժեշտ հումանիտար մուտք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերվի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյունից տուժածներին:

Այս մասին նշվում է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության X-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Մենք սգում ենք երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհերի մահը: Կոչ ենք անում ապահովել անհրաժեշտ հումանիտար մուտք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերվի նրանց, ովքեր դեռ պայքարում են իրենց կյանքի համար: Մարդասիրական կարիքների բավարարումը պետք է գերակայի»,- նշված է գրառման մեջ:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել են ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930