«Բաբայան Սամվելի և իր ասածների հանդեպ վերաբերմունքս այս նկարով ա սահմանափակվում». Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սամվել Բաբայանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցի այս լուսանկարը՝ գրելով. «Բաբայան Սամվելի և իր ասածների հանդեպ վերաբերմունքս այս նկարով ա սահմանափակվում։

Ուրախ, զվարթ նստած պատմում ա, ոնց ա թողել իր քաղաքական ուժի ընտրողներին, գաղթի ճանապարհին հազարավոր մարդկանց, իսկական տղերքին, որոնք մինչև վերջ մնում են ու փորձում են քաոսը կասեցնել ու հասել Երևան ադրբեջանցիներին անցակետում «բարևելով»։

Սյամոն դեռ շաբաթներ առաջ խոստանում էր մինչև վերջ մնալ Արցախում, բայց բոլորից շուտ Երևան հասավ։ Ինքը պատմում ա ու դեռ կպատմի շատ հեքիաթներ, օգտվելով նրանից, որ բոլորի գլուխը խառն ա փախստականներով։ Դա էր իրա դուրս գալու «փրկագինը»։ Դա է իր ֆունկցիան Երևանում

Ու էն, որ ԱԱԾ-ն մինչև հիմա չի զբաղվել իրա սեպարատ շփումներով ադրբեջանցիների հետ նաև դրա վառ ապացույց ա։ Էլ չասեմ 44-օրյաի ժամանակվանից իրան լիքը հարցեր կան, ինչպես և Ռուսաստանում անցկացրած տարիների»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930