Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել բռնի տեղահանված 28․120 անձ, 3 253-ն ապահովվել է կացարանով

Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Նշվում է, որ 3 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիքում՝ 1 305, Վայոց ձորում՝ 700, Գեղարքունիքում՝ 833, Տավուշում՝ 268, Արմավիրում՝ 147 անձ:

Տեսանյութեր

Լրահոս