Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ իշխանության հիմնական քննարկումները հումանիտար բնույթի խնդիրներն են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին, բայց ՀՀ իշխանության հիմնական քննարկումները դրսի կառույցների և հիմնական խաղացողների հետ հիմնականում հումանիտար բնույթի խնդիրներն են:

Հասկանալի է, որ այս իշխանության համար գերխնդիրն Արցախի հանձնումն էր` ինչ գնով էլ լիներ, սակայն հարցն այն է, որ նույնիսկ հիմա ի վիճակի չեն այս պայմաններում կանխել արդեն Հայաստանին ուղղվող Ադրբեջանի նոր ճնշումներն ու պարտադրվող պահանջները:

Եթե սրանք են անտարբեր մարդկային ճակատագրերի և ՀՀ տարածքային ամբողջականության համար, բնական է, որ ուրիշները մեր փոխարեն ոչ մեր անվտանգության, ոչ էլ պետականության հարցով չեն զբաղվելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930