«Ի հակադրություն Գուրգեն Արսենյանի՝ մենք Արցախի մեր ազգակիցների հետ ենք». Մանուկ Սուքիասյան
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն այսօր ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ հայտարարեց, որ չի եկել հայտարարության տեքստը քննադատելու, քանի որ հասկանում է, որ այն ընդդիմադիր դաշտը միավորելու համար է։
«Ռուբեն Վարդանյանը ճիշտ է անում՝ տուն-տուն մտնելով, իսկ մենք ի՞նչ ենք անում». Գևորգ Գևորգյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես, որ՝ «Հայաստանն օկուպացրել էր 7 շրջաններ», ասաց.
Խնդիրը մեր հայրենիքում ապրելու իրավունքի մեջ է. Ռուբեն Վարդանյան
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:
«Այս իշխանությունները` ի դեմս իրենց ղեկավարի, տղաներ չի՛ սիրում, որովհետև իրենք կյանքում չկարողացան տղա դառնալ»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
«Բերձորի միջանցքը Ադրբեջանի ձեռքին միշտ հաղթաթուղթ է եղել և հիմա էլ շարունակում է մնալ, մեր տկարության, մեր թուլության և մեր ապիկարության պատճառով»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Բերձորի միջանցքի փակելը Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու էլեմենտ է»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որը վերաբերում է «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության» նախագծի քննարկմանը: Լսումներին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Մեր հանրության մեջ չկա միասնական մոտեցում: Մի մասը գտնում է, որ Արցախը պետք է միացվի Հայաստանին, մյուս մասը գտնում է՝ պետք է իրացվի Արցախի ինքնորոշման իրավունքը: Այս հարցի պատասխանն ունենալուց հետո մենք ավելի հստակ կարող ենք ասել, թե տարբեր փաստաթղթեր, հայտարարություններ, որոնք այստեղ վկայակոչվեցին, որքանով կարող են խանգարել Արցախի հարցի կարգավորմանը»,- այսօր Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության կողմից Արցախի շրջափակման հարցով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների:
Լեռնային Ղարաբաղը երբևէ Ադրբեջան չի եղել. Ալեքսանդր Մանասյան
«5-րդ նախագահ կա, այսօրվանը՝ նա էլ է պարտավոր ասել, վերաբերմունք ցույց տուր, այ ընկեր, պետության գլուխը Սահմանադրությամբ նրանք են, այս տեսակետից Փաշինյանի արածները քաղաքական խուլիգանություններ են՝ Հայաստանի հաշվին հաճոյանալ Ադրբեջանին։ Այսօր նեղանում են, վայնասուն են բարձրացրել Լավրովի ասածների համար, ի՞նչ է ասել Լավրովը, տո շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե 12։ Կարդացեք, տեսեք, թե Ադրբեջանն ինչպես է ոռնում այդ հայտարարության վրա, կարո՞ղ է ճիշտ չեմ, նույնիսկ այսօր Լավրովը հասկացնում է , որ բուն Արցախի մասով մենք խնդիր ենք տեսնում, այսինքն՝ ամբողջությամբ չեն տեսնում Ադրբեջանի կազմում»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։
«Ինչո՞ւ Լաչինի միջանցքը չփակվեց 8-9 ամիս առաջ». Բենիամին Մաթևոսյան
«Անցյալ տարի՝ ապրիլի 13-ին, այս ամբիոնից ՀՀ վարչապետը կատարեց հետևյալ արտահայտությունը՝ «այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ»: Նա ասում էր նաև՝ հակառակ դեպքում միջազգային հանրութունը պատրաստ չէ մեզ օգնել, որովհետև չեն կարող մեզ օգնել»,- այսօր Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության կողմից Արցախի շրջափակման հարցով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին քննարկվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը: Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ելույթում ասաց, որ վերջին անգամ ԱԺ ամբիոնից խոսել է 5 տարի առաջ, երբ քննարկում էին ԶՈւ-ի արդիականացման, բարեփոխումների հավակնոտ մեծ ծրագրի հերթական փաթեթը։ Այդ ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ 5 տարի անց նույն դահլիճում կքննարկվի, թե ինչու է Արցախի ճանապարհը փակ։
Մենք կարող ենք շրջել Պրահայի պայմանագիրը, որը մշտապես մեր դեմ է օգտագործվում. Սուրեն Զոլյան
«Հարց չի՞ առաջանում Արցախի ինքնորոշման հարցն առաջ մղելու համար». Ալվինա Գյուլումյան
Ադրբեջանը շարունակում է թույլ չտալ Արցախին վերակագնելու էլեկտրաէներգիայի վնասված լարերը
«Փաշինյանն Արցախը դարձրել է տնամերձ տարածք, որտեղ ինչ ուզում անում է». Լարիսա Ալավերդյան
Արցախի կարգավիճակի հարցը դրել են բոլոր իշխանությունները, բացի այս իշխանությունից. Անդրանիկ Թևանյան
Արցախի գյուղատնտեսական ներդրումային հիմնադրամում տույժերն ու տոկոսները չեն վճարի մինչև փետրվար
Հայաստանն ունի հանձնառություն տեր կանգնելու Արցախի անկախությանն ու անվտանգությանը. Թևանյան
Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ:
ԱԺ լսումներ՝ Արցախի ճանապարհը փակելու վերաբերյալ. ՈւՂԻՂ
Այս վտանգավոր գործընթացներով պայմանավորված դժվար է միջնաժամկետ, դեռ չեմ խոսում` երկարաժամկետ կտրվածքով, հստակ կանխատեսումներ անել, թե ռեգիոնալ գործընթացները ինչ հունով կընթանան:
Մի բան հստակ է` լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում, իր հետ բերելով նորանոր խնդիրներ:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակման 53 օրերի ընթացքում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ավելի շատ են խոսել միջազգային հարթակներում, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից սկսած:
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Արցախի շրջափակման 53-րդ օրը մեկ անգամ ևս ապացուցում է՝ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուստի դրանով պայմանավորված է լվացել իր ձեռքերն Արցախից. հենց դա է պատճառը, որ Փաշինյանը Պրահայում ձեռք բերած պայմանավորվածություններով այնպես է պաշտպանում Ադրբեջանի շահերը, ինչը նույնքան ջանասիրությամբ երբեք չի արել Ադրբեջանի ղեկավարը։