
Արցախից տեղահանված 20,270 անձ արդեն ստացել է հաշվառում, տեղի է ունենում տեղաբաշխում

Երեք օր կառավարության նախաձեռնությամբ գործում են Արցախից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխման կայաններ, քաղաքացիների հաշվառման գործընթաց է տեղի ունենում։
Այս մասին այսօր կառավարության ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հայտնելով, որ ՆԳՆ օպերատիվ կենտրոնի տվյալներով՝ այս պահի դրությամբ 20,270 անձ արդեն իսկ ստացել է հաշվառումը տեղի է ունենում տեղաբաշխում։
«Կոռնիձորի հումանիտար կայանում են մուտք գործում, այնուհետև հաշվառման գործընթաց է տեղի ունենում Գորիսում՝ Գորիսի Դրամատիկական թատրոնում և 6-րդ դպրոցում։ Հաշված ժամերի ընթացքում հաշվառման գործընթաց կիրականացվի նաև Վայքի կենտրոնում», – նշեց Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Գորիսում 615 անձի կացության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171 , Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 մարդ, Վայոց Ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, իսկ Տավուշի մարզում՝ 268։ Հանրապետության տարածքում այս պահին տեղաբաշխվել է 2850 արցախցի։