ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։
Արդյոք 2018 թվականի իրադարձությունները, իշխանափոխությունը դավադրությո՞ւն էր Արցախի ու Հայաստանի նկատմամբ, արդյոք այն ծրագրվա՞ծ էր այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների կողմից և արդյոք այդ նպատակով Հայաստանում հավաքագրվե՞լ էին կոնկրետ դերակատարներ: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցադրումներ արդեն հինգ տարի կասկածի որդի նման կրծում են հայ հասարակության բավական մեծ մասի գիտակցությունը:
Փոքր աղջիկը ծնվել է շրջափակման պայմաններում, ինչից հետո էլ Ռիման թողել է աշխատանքը, որպեսզի կարողանա տանը մնալ և երեխային պահել, դրանից զատ, կրճատվել են նաև աշխատատեղերը։ Աշխատանքը թողնելն է՛լ ավելի է խորացրել խնդիրը՝ զրկվել են եկամտի աղբյուրից, որով նախկինում գոնե մինիմալ հարցերն ի վիճակի էին լուծել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է:
Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում՝ հրթիռների գործով դատապարտվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ավելի քան 3 ժամ լսելուց հետո, այսօր նրա հարցաքննությունը շարունակվեց փակ ռեժիմով, հատկապես, երբ դեռ երեկ արդեն պայմանավորվել էին որոշ հարցերի քննարկումն անցկացնել փակ դռների հետևում և, բացի այդ, ինչպես Տոնոյանն ինքը հենց նիստի սկզբում հայտարարեց, հարց տվողները նույն անձինք էին, և ընդդիմությունը չէր մասնակցում:
2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը: Այս մասին հայտնել է Արցախի դատախազությունը։
Այս սպառնալից հոխորտանքը նա հնչեցրեց օրեր առաջ։ Սարսափելի չարագուշակ է հնչում՝ «կթողնեմ՝ կտեսնեք», եթե, իհարկե, որևէ բան թողնի։ Որևէ մեկը չի կարող այս արարածի իրականացրած որևէ խոստում հիշել, բայց մահ ու ավեր, դժբախտություն ու աղետ՝ ինչքան ասես։
Ես ապրում եմ Արցախում։ Հպարտ եմ, որ իմ մասնակցությամբ դեռ կարողանում եմ պահպանել այստեղ հայկականը։ Չեմ ուզում Գանձասարը, Ամարասը, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն է հիմնել, ավիրեն ոսոխները, ինչպես ավիրել են Շուշին ու Անին։
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արցախցի Վագիֆ Խաչատրյանի և Արամայիս Բեգլերյանի առևանգումը որակեց միջազգային հանցագործություն, որը պետք է ճանաչվի՝ որպես այդպիսին:
Հուլիսի 26-ից 19 բեռնատարներ հումանիտար բեռով չեն կարողանում Հայաստանից Արցախ օգնություն հասցնել՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, արդյունքում՝ 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, մատնված են սովի։ Այս պահին այդ բեռնատարները Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում են։
Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել, որ Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։
Ռուսաստանը որևէ նախապայման առաջ չի քաշում. Զախարովան՝ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները Եվլախում անցկացնելու՝ ՌԴ-ի պնդման մասին
168.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ ադրբեջանական կողմից գերեվարված հայը Հին Շենի բնակիչ չէ, գյուղում չի ապրել։ Մեկ անգամ է գյուղ եկել, հետո գնացել է Ստեփանակերտ, վերադարձի ճանապարհին նրան գերեվարել են։
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն օգոստոսի 1-ին հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։
ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում են խնդիրներ։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հերթական հարցազրույցն է տվել Euronews հեռուստաընկերությանը։ Անդրադառնալով պատերազմի մասին հարցին, նա ասել է.
«Իրավունք» թերթը գրում է․ ««Մենք չգիտենք, թե մեր հայրը ո՞ղջ է, թե՞… Նրան քույրիկիս ձեռքից խլեցին-տարան, քույրիկիս աչքի առաջ նրա օգնություն հայցող հայացքն է դրոշմվել, երբ զինված ադրբեջանցիները նրան տարան անհայտ ուղղությամբ»: Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մանրամասներին, ասաց նրա դուստրը` պաշարված Արցախում գտնվող Վեներա Խաչատրյանը.
Միլլերը նաև հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցից տարածաշրջան։
Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։
Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:
Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ․«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, քանի որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանի նկատմամբ, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ։ Նկատի ունեմ, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում է Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնան այստեղ՝ ապրելու որպես մեր քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն կամ հեռանալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային երաշխիքների վերաբերյալ պաշտոնական Երևանի հայտարարությունները երեսպաշտության ու անբարոյականության եզակի դրսևորումներ են, որոնք ապացուցում է ինքը՝ այդ հայտարարությունների հեղինակ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ապացուցվում է ոչ թե նրա միևնույն տեքստերում, այլ Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունների համադրության արդյունքում։
Այդ մարդն իր ամբողջ կյանքը եղել է հակաարցախյան, բայց այն տարիներին իր խոսքը ոչ մի արժեք չուներ, որովհետև ժուռնալիստ էր: Բայց հիմա երկրի վարչապետն է, և իր խոսքը, անշուշտ, արժեք ունի միջազգային ատյաններում: Ինքն ասում է, որ Արցախը զիջում է, և ամեն օր ամեն ինչ անում է, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս: Երբ ինքը ասում է, որ խաղաղության համաձայնագիր է ուզում, ո՞նց կարող է դա լինել մի կողմի հետ, որն ուզում է քեզ սպանել, քո երկիրը կործանել, ասում է՝ Հայաստան գոյություն չունի: Քո ոխերիմ թշնամին մտադրվել է քեզ ոչնչացնել, չի ուզում խաղաղություն, դու անընդհատ աղաչում ես, պաղատում ես ծնկաչոք, որ ստորագրի մի թուղթ:
Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է, և մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգի հետ:
Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
«Արայիկ Հարությունյանի նման հայտարարությունը տեղավորվում է այն «կտրուկ» քայլերի տրամաբանության մեջ, որի մասին հայտարարեց մեկշաբաթյա նստացույցի ժամանակ։ Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է իր այդ գիծը՝ ցույց տալու համար, թե իր նստացույցն արդյունավետ էր։ Հարությունյանը դա անում է, որովհետև շատ քննադատվեց՝ փակելով իր աշխատասենյակի դուռն ու նստելով նստացույցի՝ հնարավորինս նվազեցնելով Արցախի սուբյեկտայնությունը»։
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Մենք եկեղեցին վերանորոգում ենք՝ մեր հավատն ենք վերանորոգում։ Վերանորոգում ենք այն բացթողումները, որ երկար տարիներ՝ խորհրդային տարիներին, դրանից հետո 30 տարի չենք եկել այն գիտակցության, որ Աստծո տունը պետք է վերանորոգելով պահենք մեր տունը։ 5-րդ դարում, Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք կառուցվել է 365 եկեղեցի՝ տարվա ամեն օրվա համար։ Մի՞թե այն ժամանակ հացի խնդիր չի եղել, այսինքն՝ մեկը մյուսի հետ կապ չունի։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի քան 3 ժամ լսել են հրթիռների գործով դատապարտվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, վաղը նրա հարցաքննությունը տեղի կունենա փակ ռեժիմով: