Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին՝ բժշկական պարագաներից և դեղերից բաղկացած մարդասիրական օգնություն Հայաստան ուղարկելու համար։

«Այսօր մենք այստեղ ենք՝ դիմավորելու Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրված դեղորայքի ու բժշկական պարագաների բեռը։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի մեր գործընկերներին ու բարեկամներին, ովքեր օգնում են մեզ՝ այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ընդունելով մարդասիրական բեռը՝ ասաց նախարարի տեղակալը։

Լենա Նունուշյանի հետ օդանավակայան էր մեկնել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, ով իր խոսքում նկատեց, որ Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ 250 ծանր վիրավորների կարիքները։

«Ինչպես բոլորդ գիտեք, Լեռնային Ղարաբաղի 100 հազարավոր հայեր լքել են իրենց տներն ու հողերը։ Նրանք ստիպված են եղել հեռանալ։ Սա հումանիտար ողբերգություն է և շատ բարդ իրավիճակ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և հայ ժողովրդին: Մենք հենց նոր Ֆրանսիայից ստացանք բժշկական պարագաներ, որոնք հնարավորություն կտան հոգալ 250 ծանր վիրավորների կարիքները, ինչպես նաև 40 բժշկական արկղ ՝ դեղորայքով և բժշկական սարքավորումներով։ Նման իրավիճակում, կարծում եմ, սա շատ կարևոր քայլ է»,- նշեց դեսպանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար 5 տոննա (բժշկական պարագաներ և դեղեր) մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։)

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930