ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ է ժամանել միայն երեկ առավոտյան, երբ ադրբեջանական իշխանությունները հայերին ամբողջությամբ վտարել են իրենց պատմական հողից։
Այսօր ՄԱԿ–ի առաքելություն է մտել Լեռնային Ղարաբաղ, չէ՞ր կարող այդ առաքելությունը մեկ ամիս առաջ մտներ՝ դրանով իսկ բազմաթիվ մարդկային զոհեր ու աղետներ կանխելով, չէ՞ որ արդեն տևական ժամանակ է կոչեր էին անում, որ դրա կարիքը կա:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը», – գրել է նա։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։
Վրաստանի հայ համայնքը երթ եւ բողոքի ակցիա է կազմակերպել Եվրոմիության ներկացուցչության գրասենյակի դիմաց։Այս մասին հայտնում են Վրաստանի հայկական համայնքի ֆեյսբուքյան էջում։
«Նաև չպետք է մոռանալ, թե արցախցի մեր հայրենակիցներն ինչ դժոխքում են ապրել վերջին տարիներին ու հատկապես վերջին 9 ամիսներին, ու, թե ինչ դժոխքից են դուրս եկել: Ոչ միայն տուն են կորցրել, այլև հարազատներ ու ամուսիններ, միմյանց չեն կարողանում գտնել: Այսպիսի վիճակում մարդկանց մոտ կարող են անգամ ագրեսիվության ու հիասթափության երանգներ նկատվել, ինչը լիարժեքորեն կարելի է հասկանալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Ժամը 20:00 դրությամբ՝ Արցախից Հայաստան է եկել 100.514 բռնի տեղահանված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,-գրել է նա եւ տեսանյութ հրապարակել:
Անթիլիասի Մայրավանքում կատարվեց Արցախի զորակցական աղոթք։ Այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։
Ես վստահ եմ, որ Արցախը հնարավոր էր փրկել։ Այս իշխանությունը վերևում նշված վիժվածքների հետ ինքնիշխանության դրոշով զոհաբերեցին հայրենիքը։ Սա առանձին թեմա է։ Ես շարունակելու եմ սրա մասին խոսել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է «արդարության հաղթանակ»։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում ի պատասխան փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն, հիշեցրել է փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան, որտեղ փախստականի մասին հստակ սահմանում կա: Այս մասին նա գրել է՝ տարածելով նկարը, որտեղ հստակ երևում է, որ Քաթլերն արգելափակել է Մարությանին:
Հայ համայնքի բողոքի ակցիան` Բրյուսելում` ԵՄ շենքի մոտ
Նա ընդգծեց` ԼՂ-ի գործընկերների հետ պահպանվում է անհրաժեշտ կապը, օպերատիվ կերպով ճշտվում են բոլոր հարցերը։
ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Հոկտեմբերի 1-ի ժամը 15:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղիից բռնի տեղահանված 47 հազար 322 քաղաքացի օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ժամը 16:00 դրությամբ՝ Արցախից Հայաստան է եկել 100.490 բռնի տեղահանված, ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստան բռնի տեղահանված արցախցիների թիվը գերազանցում է 100 հազարը։
2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է, և վերջ» բղաված Նիկոլ Փաշինյանն Արցախը Հայաստան դարձնելու փոխարեն՝ դարձրեց Ադրբեջան։
Ես զայրացած եմ ու ամաչում եմ, France Info ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օր է: Դուրս են բերվել տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ, այդ թվում՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար: Հոկտեմբերի 1-ից 6-ամսյա ժամկետով տրամադրվող աջակցության ծրագրերի ավարտից հետո, պետությունը այլ ծրագրեր կներկայացնի: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ, որ ի՞նչ անի, ու՞մ հումանիտար կարիքները գույքագրի…
«Ցավալին գիտե՞ք որն է: Օրինակ, ամերիկահայությունը 1 մլն 700 հազար է, և մոտ կեսը բացարձակ կապ չունի հայության հետ: Նույնը Ռուսաստանում է: Ցույցերով ոչինչ չի լուծվում: Հարցը միասնական աշխատանքով քաղաքական նոր որակ բերելու մասին է: Երբ 1000-2000 հոգով բողոքի ակցիա են անում, գրեթե ոչ մի հեռուստաընկերություն չի անդրադառնում: Ոստիկանությունն էլ գալիս, ճամփադ է ցույց տալիս: Բողոքի տեսակ է, բայց ոչ լիիրավ կերպով պահանջդ տեղ հասցնելու միջոց»:
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է կատարում Հրայր Սարկավագը
Շատ կարևոր է Հայաստանում ճիշտ ընկալել խնդիրը։ Ռ. Վարդանյանին չի կարելի ընկալել և ներկայացնել զուտ որպես ֆիզիկական անձ։ Դա վիրավորական է հենց նրա համար և նեղացնում է հարցը։
Նշվում է, որ այս և հետախուզման մեջ գտնվող այլ անձանց մասին մանրամասները շուտով կներկայացվեն հանրությանը:
Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ արդեն Հայաստանում է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Մենք գիտենք, որ հայերը և միջազգային ԶԼՄ-ները պնդում են, թե մենք պատրաստվում ենք ձերբակալել բոլոր զինվորականներին։ Եթե նրանք հանձնեն զենքերը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան»։