
ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկայում կայցելի Արցախ

ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկայում կայցելի Արցախ. այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարությունից:
«Բաքուն ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է այցելել «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան» (Արցախ): Այցը կիրականացվի առաջիկայում՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հովանու ներքո՝ համաձայն ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև կայուն զարգացման ոլորտում համագործակցության շրջանակային փաստաթղթի: Պատվիրակության անդամները կծանոթանան ենթակառուցվածքների վերականգնման, «Հայաստանի զինված ուժերի ապօրինի կազմավորումների» (չակերտները՝ Tert.am) զինաթափման և զենք-զինամթերքի առգրավման գործընթացին, ինչպես նաև ականների սպառնալիքին»,- ասել է Հաջիզադեն։