Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ «սեւ ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:
Երևանի պետական համալսարանի ավելի քան 100 ուսանող, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում, կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար: Դեռևս զինվորական ծառայություն չանցած հարյուրավոր ուսանողներ էլ են դիմել կամավորագրվելու համար: Այս մասին գրում է ԵՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Հատուկ թողարկում՝ Արցախի հանրայինի եթերում:
«Հաստատված տեղեկությունների համաձայն` ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին»: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայ զինծառայողները պատմել են՝ ինչպես են խոցել ադրբեջանական ուղղաթիռը. բացառիկ կադրեր
«Արցախը հայկական հող է, և դա բոլորս գիտենք»,- այս մասին է գրել հույն վերլուծաբան, Լիոնի համալսարանի գիտաշխատող Նիկոս Լիգերոսը, ով 168.am-ին է տրամադրել իր անդրադարձը ԼՂ հակամարտության գոտում ծավալվող մարտական գործողությունների վերաբերյալ: Նա նշել է, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններն ամենևին էլ չեզոք չեն, այլ՝ ադրբեջանական սադրանքների հետևանք: Ըստ նրա` ամեն անգամ մենք ականատես են դառնում, որ ադրբեջանցիները նման հարձակումների են դիմում, որպեսզի իզուր կերպով փոփոխեն իրականությունը:
«Արցախին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի գրեթե մեծ մասի բնակիչները լքել են իրենց տները, ընկել են խուճապի մեջ, հիմա այդ նույն վարձկանները թալանում են այդ տները, նույնիսկ կան սպանության, բռնաբարության բազմաթիվ դեպքեր այդ շրջաններում»:
Մեր բանակը կրկին հաղթեց ադրբեջանական բանակին: Մեր ժողովուրդը կրկին հաղթեց Ադրբեջանի ժողովրդին:
«Լուրեր կան, որ Նախիջևանի կողմից իսլամիստներ են հավաքվում, այսինքն՝ նույն Սիրիայի խնդիրը կա, եթե նրանք փախել են սիրիական ռազմաճակատից ու լցվել են Թուրքիա, Էրդողանին ձեռք չի տալիս պահել վառոդի տակառ սեփական երկրում, նրանց պետք է զբաղված պահել, լուրեր եղան, որ իրենք արդեն իսկ մասնակցել են պատերազմական գործողությունների»:
Մոսկվան հուսով է, որ Երևանին ու Բաքվին ուղղված կոչերը լսելի են եղել: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ապրիլի 2-ից սկսած արդեն հազարից ավելի քաղաքացիներ են դիմել՝ կամավորագրվելու և սահման մեկնելու համար:
«Այս իրավիճակի սրումն անսպասելի էր բնակչության համար, իսկ մեր բանակը ցույց տվեց, որ մեր բանակի համար այն անսպասելի չի եղել. այն ծրագիրը, ինչ Ադրբեջանն էր մշակել, ձախողվել է»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ` խոսելով ղարբաղաադրբեջանական սահմանային լարված իրավիճակի մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նախկին նախարարի՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը խնդիր չի դրել պատերազմ սկսելու, այլ ունենալով տարբեր նպատակներ՝ ներքին և արտաքին, ցանկանում է փոխել շփման գծի դասավորությունը՝ ի օգուտ իրեն.
Ապրիլի 2-ին հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաղըրով Սերխան Ազար օղլուն (Sərxan Azər oğlu Bağırov) այսօր հուղարկավորվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Ալմադադլու գյուղում:
«Թալիշ է ներթափանցել ադրբեջանական դիվերսիոն խումբ, մտել է պատահական մի տուն, որտեղ ծեր մարդիկ էին, խոշտանգել ու սպանել է: Դա է սրանց ձեռագիրն ու հոգեկան վիճակը, որ տարեց մարդկանց, ովքեր ի վիճակի չեն իրենց պաշտպանել, խոշտանգում են և սպանում: Սա ֆաշիզմ է ու ահաբեկչություն, մենք գործ ունենք աննորմալ հակառակորդի հետ, նորմալ բանականությու ն ուենցողը չի կարող այդպիսի քայլ անել»,-ասաց Դավիթ Բաբայանը:
«Այս ողբերգական մարտերի պատասխանատվությունը Բաքվի և Երևանի քաղաքական իշխանությունների վրա է: Մարտերը դադարեցնելու համար Երևանն ու Բաքուն դիմում են միջազգային խաղացողներին: Դա անիմաստ է»,- նման տեսակետ հայտնեց Ռիչարդ Կոզլարիչը: Վերջինիս համոզմամբ՝ պետք է դադարեցնել Մինսկի խմբին մեղադրել այն բանի համար, որ Երևանն ու Բաքուն չեն բանակցում լրջորեն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ռազմական փոխգործակցության համաձայնագիրը դեռ քննարկման փուլում է: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այս պահին ՀՀ Նախագահը հանդիպում է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:
Այսօր ԱԺ նիստում բոլոր խմբակցությունները միաձայն դատապարտեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիան: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ վերջին ամիսների ընթացքում ագրեսոր Ադրբեջանի կողմից Մինսկի խմբին ուղղված քննադատություններից հետևում էր, որ նրանք խաղաղ բանակցային փուլը ցանկանում են փոխարինել ռազմական գործողություններով և ահաբեկչությամբ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ բախումները:
168.am-ի հարցին, թե իրավիճակի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի երեկվա այն հայտարարությունը, թե հայկական զորքերը պետք է դուրս բերեն ադրբեջանական օկուպացված տարածքներից, Վ. Վարդանովը պատասխանեց, որ չի բացառվում, որ հատուկ են անում, որ թուրքը ոգևորվի. «Բայց իրենք շատ ավելի մեծ կորուստներ են ունենում»:
Իր հերթին Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն լրագրողներին հայտնել Է, որ Թբիլիսին մտադիր է աջակցել լարվածության թույլացմանը: «Վրաստանը՝ որպես թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հարեւան պետություն, առավելագույնս աջակցելու է իրադրության լիցքաթափման գործընթացին»,-նշել է նա:
Ապրիլի 4-ին ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի է դարձել Թարթառում հայկական ուժերի մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի` պայմանագրային հետախույզ Գարաև Դիլսուզի (Qarayev Dilsuz) մասին:
Նարիշկինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը «այդ շատ բարդ ու ծանր հակամարտության ողջ ընթացքում եռանդուն աշխատանք է կատարել ու շարունակում կատարել, նաեւ Մինսկի խմբում, որպեսզի փորձի կարգավորել այդ հակամարտությունը»: «Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե ավելի, քան որեւէ այլ երկիր, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ»,- ասել է նա:
«Շոյգուի այցը Բաքու և Մեդվեդևի գալիք այցը Երևան կարող են այդ նպատակով օգտագործվել, նաև կարծում եմ, որ դրանից մի փոքր ուշ Ս. Սարգսյանին ու Ի. Ալիևին կհրավիրեն Ռուսաստան»:
«ՀՀ-ն` որպես ԵԽ ԽՎ լիիրավ անդամ, պետք է իր վերաբերմունքը հայտնի ստահակ Պեդրո Ագրամունտի հայտարարությունների վերաբերյալ: Պեդրո Ագրամունտը ստահակ Ալիևի մեղսակիցն է»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Նա նշեց, որ ՀՀ-ն պետք է նոտայով դիմի ՀՀ-ում ԵԽԽՎ գրասենյակին. «Ստահակին պետք է կոչել ստահակ»:
«Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը՝ փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ»:
Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր գործառույթները, ապրիլի 3-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը խորհրդակցություն է անցկացրել «մի շարք ընթացիկ հարցեր քննարկելու համար»: Այդ մասին ասված է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության` «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ:
Արյուն հանձնելու անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հարցին, թե արդյոք կարիք կա՞ արյուն հանձնելու:
Այս պահի դրությամբ Razm.info-ին հայտնի դարձած, ոչնչացված և ինքնությունները ճշտված ադրբեջանցի զինծառայողներն են (ցանկը պարբերաբար թարմացվում և լրացվում է նոր անուններով):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ: