
Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսահայ գործարար Արմեն Պետրոսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է ֆրանսահայ գործարար Արմեն Պետրոսյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել սփյուռքահայ գործարարների ներգրավվածությունը Արցախի տնտեսության զարգացման գործում՝ այն համարելով երկրի սոցիալ-տնտեսական առաջադիմության հուսալի հիմքերից մեկը: