
Բակո Սահակյանն ընդունել է Աբխազիայի ԱԳ նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար Դաուր Կովեին:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հատուկ ուշադրություն է դարձնում Աբխազիայի հետ հարաբերությունների զարգացմանը՝ հավելելով, որ Արցախում անկեղծորեն ուրախ են եղբայրական երկրի բոլոր հաջողությունների համար: