
Բակո Սահակյանը և Արտակ Զաքարյանը քննարկել են բանակաշինության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: