[17:36:55] carmen ghukasyan: ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտել է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում
ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր էնդրյուն (Ֆրանսիա) քիչ առաջ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում: Համանախագահները խորը անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի լայնամասշտաբ խախտումների կապակցությամբ: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում մարդկանց անիմաստ մահվան համար, ներառյալ քաղաքացիական անձանց»,- ասված է հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում դադարեցնել կրակն ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղում իրավիճակը կայունացնելու համար: Նրանք վերահաստատում են, որ «այլընտրանք չկա խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը, և պատերազմը լուծում չէ»:
ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ` լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ` լապարատոմիա լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա:
Հատուկ թողարկում Արցախի հանրայինի եթերում:
Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արդեն բազմաթիվ երիտասարդներ են դիմել Արցախի Ազատամարտիկների միությանը` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարտադաշտի վերածված առաջնագիծ մեկնելու ցանկությամբ:
Նրա խոսքով՝ մեր դիրքապահները ոչնչացրել են ադրբեջանական դիվերսիոն խմբի «պռախոդն» ապահովող խումբը և դիվերսիոն խումբը. «Իրենց դիակները հանելու համար՝ մեծ ուժեր են ներգրավել, անգամ՝ ուղղաթիռ, այդ ուղղաթիռը մերոնք խփել են, ինչի՞ մասին է դա խոսում, չի բացառվում, որ դրանք օսման թուրքերի սպեցնազը լինի, որոնք չեն կարողանում խառնել այնտեղ՝ Սիրիայում, ռուսների հետ դուխները չի հերիքում, փորձում են ստեղ անեն՝ մտածելով, որ մենք ռուսից թույլ ենք, այստեղ ազերիների ձեռքով մի բան կանեն, բայց մերոնք շատ լավ ամեն ինչը դրել են իրենց տեղը»:
«Դիրքերում մեր երեխեքն են, եւ մենք մեր երեխաներին թիկունք պիտի կանգնենք: Հնարավոր է, որ նրանք արահետները այնպես չեն ճանաչում, ոնց որ մենք: Հայրենիքից քաղցր բան չկա: Այս հողը մերն է եւ կա, իսկ թուրքը թպրտա, նա թուրք էլ կմնա: Թուրքը էդքան պլոճիկ չունի, որ մեր սահմանները անցնի: Մի օր գալու է, որ Բաքվում թեյ ենք խմելու, իսկ Ալիեւն է թեյ մատուցելու»:
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Այն, ինչ կատարվում է այս պահին, լուրջ է շատ: Այո, հավանականությունը կա, քանի որ Ալիևն էմոցիաների տակ է, դա սառնասիրտ որոշում չէ, դա էմոցիաների տակ կայացրած որոշում է. Վաշինգտոնում ինքն իրեն վատ զգաց, հասկացավ, որ իր խոսքը չազդեց: Եթե նախկինում ինչ-որ մեկն իրեն աջակցում էր, կրկնում էր իր բառերը, հիմա ոչ ոք չկա, նույնիսկ Թուրքիան զբաղված է իր խնդիրներով, այդ ամբողջն իրենք հասկանում են: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը կա, ու դա է պատճառը, որ ասում եմ՝ պետք է աղմուկն արագ բարձրացնել, ոչ թե սպասել, որ ինքն իրեն կհանգի»:
Գ. Իսագուլյանի խոսքով՝ մենք իրավունք չունենք թուլանալու և հնարավորություն տալու, որ Ադրբեջանն առաջնային գծում ինչ-որ հաջողություններ ունենա. «Կարծում եմ՝ նույնիսկ մենք ստիպված ենք լինելու անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հարվածներ հասցնել: Իհարկե, ամեն մի զոհը մեզ համար շատ թանկ է, հիմա ամբողջ ուժերը մոբիլիզացրել են, այդ առումով մենք խնդիր չունենք, բոլոր պաշտոնատար անձինք պետք է այսօր ԼՂՀ-ում լինեին, այնտեղ են, ես ինքս ճանապարհին եմ: Կարծում եմ՝ այդ առումով մենք ամեն ինչ կանենք, որ կարողանանք այդ խնդիրը շատ արագ կարգավորել»:
Առաջին տեսանյութը ԼՂ-ի հակամարտության գոտուց. РЕН ТВ Ռուսական РЕН ТВ-ն ներկայացրել է տեսանյութ, որն արվել է Լեռնային Ղարաբաղում: Հեռուստաալիքը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում՝ հղում կատարելով հայկական ու ադրբեջանական աղբյուրներին:
Այսօր վաղ առավոտից Արցախի Ազատամարտիկների միության շենքի առջև հավաքվել են բազմաթիվ ազատամարտիկներև երիտասարդներ՝ ցանկություն հայտնելով անհապաղ մեկնել առաջնագիծ:
«Ամեն անգամ նման միջազգային միջոցառումների շրջանակներում տեղի է ունենում այն, ինչ տեսնում եք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին:
Ըստ Է.Շարմազանովի` այժմ միջազգային հանրությունը շատ խիստ ու կոշտ ձևով պետք է արձագանքի, պետք է հասկանա, որ ահաբկչության ևս մեկ օջախ է ծնվում Հարավային Կովկասւմ` ի դեմս Ադրբեջանի:
Ադրբեջանական զինուժի կողմից այսօր առավոտյան Մարտունու պաշտպանական ուղղությամբ իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է
Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնն իր հերթական վերլուծության մեջ տվել է 2016 թվականի երկրորդ եռամսյակի իր կանխատեսումը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին ու հակամարտության հետագա ճակատագրին: Ըստ կենտրոնի վերլուծաբանների՝ այս տարի կանխատեսվում է Ղարաբաղում հակամարտության լարվածության աճ:
Բաքուն կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մոդեստ Կոլերովի բնորոշմամբ, ԱՄՆ-ում Ալիևի դիվանագիտական պարտությունը դարձավ այն գործոններից մեկը, որի պատճառով նա սկսեց իր նկատմամբ ուշադրություն հրավիրել պատերազմի միջոցով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:
«Ալիևն այլ միջոցներ չունի և նման մարտավարություն է ընտրել, բայց եթե պատերազմ սկսի, երկու օր հետո կպարտվի: Նա հիմա նման մարտավարություն է տանում, ու հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ անել»,- նշեց Տեր-Թադևոսյանը:
Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կտրուկ սրման մասին, գրում է ռուսական Vesti.ru-ն:
Այսօր առավոտյան 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված երկու երեխաների վիճակը ծանր է:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկացրել են Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը իրավիճակի կտրուկ վատացման մասին:
Արևմտյան մամուլն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին: ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են Washington Post-ը, Associated Press-ը, ABC News-ը:
Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկությունները:
Ինչպես գրում է ռուսական RIA Novosti գործակալությունը, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման մասին:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ