Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց:
Ֆրանսիան պետք է շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպաստելուն ուղղված գործունեությունը:
«Երրորդ երկրների միջամտության անթույլատրելիության մասին Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունը գլոբալ ուղերձ է բոլոր այն երկրներին, որոնք կփորձեն առաջ մղել իրենց միանձնյա շահերը՝ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:
«2016թ. ապրիլին Հարավային Կովկասը վեց օր շարունակ նորից բռնկվեց: Հանդիպելով միջազգային անտարբերությանը` Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին»,- նշել է Ֆիյոնը:
Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժը միջամտի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Մայրը վերջին անգամ որդու հետ խոսել է 2016 թ. մարտի 30-ին. «Հարցնում էր, թե մենք ինչպես ենք։ Երբեք իր ծառայությունից չէր պատմում, չէր սիրում խոսել իր մասին…»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ մասնակցել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված Հայրապետական սուրբ պատարագին:
Ապրիլի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 450 կրակոց:
Հայ առաքելական եկեղեցին վաղը՝ ապրիլի 16-ին կնշի Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը զատկական պատգամ է հղել:
Ապրիլի 15-ին, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ, հրավիրվել է ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ապրիլի 14-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետականքաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անցած տարվա ընթացքում 155 անձանցից ստացել է 114 դիմում, որից 55-ը գրավոր, 59-ը` բանավոր:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 14-ին ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամներին:
«9 հազար զինծառայող եւ ավելի ներգրավվածություն ունեցող զորավարժությունները կանխավ, Վիեննայի փաստաթղթի 41.1-ի համաձայն, պետք է վաղուց իրազեկվեին ԵԱՀԿ-ին, բայց չեն իրազեկվել»:
«Ադրբեջանն ապրիլյան լարվածությունից հետո կորցրել է ռազմավարական հանկարծակիության գործոնը, որը բավականին կարևոր դեր պետք է խաղար և խաղաց մեկ տարի առաջ»:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Անցյալ տարվա ապրիլից առաջ ևս որևէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով շահագրգռված կողմեր, բայց եղան։ Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ եւ մասնակցել այնտեղ շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպված ծառատունկին:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Երկար չխոսեցինք, երեկոյան ուշ ժամ էր, ասաց, որ պատրաստվում են դիրքեր բարձրանալ։ Մի քիչ անտրամադիր էր, դիրքեր բարձրանալուց սովորաբար հանգիստ էր լինում, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Սվետլանա Դավթյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գրանցված մահացու բռնկման դեպքերի և, ընդհանուր առմամբ, փոքր առաջընթացի` ԵԱՀԿ-ն շարունակում է հաստատակամորեն ձգտել խաղաղ և տևական կարգավորման:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խիստ կարևոր են խաղաղ բանակցությունները: