«Ես կարծում եմ, որ ոչ մեկն էլ մեծ սպասումներ, այդ թվում՝ բացասական, այս բանակցություններից չուներ, թեև Հայաստանում լուրջ կարծիքներ և սպասումներ կային այդ առնչությամբ: Դա ավելի վաղ ևս համարում էի PR քայլ, իսկ ներկայումս դա քննարկելն անիմաստ է: Պարզապես Մոսկվան իր օգտին ևս մեկ քայլ արձանագրեց, Եվրոպան հնարավորություն տվեց Մոսկվային կատարել այդ քայլը»:
«Պետք էր մի կողմից ցույց տալ, որ ստեղծվել են որոշ լծակներ, որոնք կարող են բացառել ապրիլյան դեպքերի կրկնությունը և մյուս կողմից ցույց տալ ադրբեջանական կողմին, որ առկա իրավիճակը դեռ չի նշանակում բանակցային գործընթացի լիակատար սառեցում,այլ պարզապես պետք է ստեղծել նախադրյալներ, որ իրական բանակցային գործընթացը սկսվի»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Ադրբեջանը կարող է աղալ ինչ քանակությամբ ասես մարդկանց, կարող է դրա համար օգտագործել ցանկացած քանակությամբ ժամանակ և գումար, սակայն, անկեղծ ասած, դրանում իմաստը շատ փոքր է։ Եթե, իհարկե, ցանկություն չկա, որ պատերազմն անմիջականորեն անցնի Ադրբեջանի տարածք։ Ես նկատի ունեմ ականաֆուգասային, ռելսային պատերազմը, օբյեկտների ենթակառուցվածքների ոչնչացումը:
Խաղաղության միակ շանսն Ադրբեջանի և ԼՂՀ-ի համաձայնությունն է «ճանաչում՝ տարածքների դիմաց» ձևակերպմանը: Դրա շրջանակում Բաքուն կճանաչի նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը (դրա համար այնտեղ կանցկացվի, օրինակ, հանրաքվե), իսկ դրա դիմաց՝ հայերն ադրբեջանցիներին կվերադարձնեն նախկին «Անվտանգության գոտու» տարածքների մեծ մասը՝ թողնելով միայն տարածություն Հայաստանի հետ ցամաքային կամրջի ստեղծման համար:
Առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտված է ձախողման:
«ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, մենք չպետք է քաղաքականացնենք մեր տնտեսական ինտեգրացիան, որովհետև ցանկացած քաղաքականացում կբերի տնտեսական ինտեգրացման խնդիրների, և ԵՏՄ-ն չի տա այն արդյունքը, ինչ մենք ակնկալում ենք ունենալ»:
«Ես, որպես ՄԽ համանախագահող երկրի ներկայացուցիչ, դեսպան, կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը ուղեկցել այս բանակցային գործընթացը»,-ասաց դեսպան Շարպանտիեն:
Ես ողջ երիտասարդությունս նվիրել եմ սպորտին, զբաղվել եմ հրաձգությամբ: 1992թ. տանը նստած հեռուստացույց էի նայում ու հանկարծ Ղարաբաղի մասին ռեպորտաժ ցույց տվեցին:
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է:
Սանկտ Պետերբուրգի երեկվա հանդիպումը գուցե կմոտեցնի այդ ժամանակը կամ կերկարաձգի մի քանի ամսով: Նախագահներին, միջնորդներին հնարավորություն տալով պատրաստվել հաջորդ հանդիպմանը, որը, հնարավոր է` տեղի կունենա ավելի գեղատեսիլ որևէ այլ քաղաքում կամ դղյակում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 20-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացիկ և մթերման աշխատանքներին:
Այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ չեզոքացնել Վիեննայի հանդիպումից հետո առաջացած վտանգը` Ադրբեջանի համար վտանգը` պատերազմը սանձազերծողի որոշման մեխանիզմի ներդրումը, որը, հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ, ձեռնտու չէր ոչ միայն՝ Ադրբեջանին, այլ նաև՝ վերջինիս զենքի մատակարար Ռուսաստանին:
Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Ադրբեջանը միանշանակ քայլեր կձեռնարկի հետաքննող մեխանիզմների ներդրման ծրագրերը խափանելու շուրջ:
Ադրբեջանական կողմը կառուցողական և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն:
Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը հնարավոր է համարում բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելը:
«Նախագահները նշել են Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց պարբերական հանդիպումների կարևոր նշանակությունը ու պայմանավորվել են հանդիպել նման ձևաչափով՝ ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, որոնք հրավիրվել էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»,- ասվում է փաստաթղթում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 20-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» կողմից ցորենի ընդունման գնի և պայմանների մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպում է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման և ջանքերի համար, որ հատկացնում եք այդ հարցին»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների շրջանակում ինտենսիվ զարգանում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն, իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 և 1995թթ. կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում»։
Ռուսաստանի, Հայաստանի ևԱդրբեջանի նախագահների կայանալիք բանակցությունների հիմնական խնդիրը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է:
Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպվող «Ժողովրդական հանդիպում» /«Folkemødet»/ ամենամյա հանրային ֆորումին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ հույս հայտնելով, թե հանդիպումն արդյունավետ ընթացք կունենա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հայտնում է TASS-ը:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
«Միջազգային հանրության մոտ իրենք արդեն մայիսի 16-ից հետո սկսել են ձևավորել մի պատկերացում, թե իբր ադրբեջանական կողմը պատրաստ է խաղաղ լուծումների, իրենք խաղաղ լուծումներ են ուզում, և հայկական կողմն է, որ չի ցանկանում»: